Skip to content Skip to footer

«Նոր անուններ»-ը լուսանկարչական կրթական նախագիծ է, որն իրականացվել է ՆՓԱԿ-ի, Կարին Գրիգորյանի և Վահե Բուդումյանի համագործակցությամբ: Նախագիծն առաջարկել է մասնակիցներին միասին մտորել ժամանակակից լուսանկարչական պատկերարտադրության և սպառման ձևերի մասին՝ կիրառելով խաղային տարրը: Մեկշաբաթյա աշխատանքային հանդիպումների ընթացքում մասնակիցները խաղարկել են «լուսանկարչի ինքնություն» և ստեղծել անհատական լուսանկարչական նախագծեր, որոնք ցուցադրվում են այստեղ: Նախագծի ընթացքում մասնակիցները ծանոթացել են նախագծային լուսանկարչության ժամանակակից պրակտիկաների, ինչպես նաև լուսանկարչական շարքերի հետ աշխատելու, լուսանկարների խմբագրման և մշակման հիմունքներին: