Skip to content Skip to footer

Էլիզաեթ  ԶԱՔ

ԵՐԵՎԱՆ, Հայաստան – Այստեղ, յուրաքանչյուր շաբաթա վերջ, Վեռնիսաժի շուկայում, տեղացիներն ու զբոսաշրջիկները զննում են գեղեցիկ պարսկական գորգերը, սովետական լավագույն զինվորական մեդալներ, սամովարներ, շախմատիքարեր, և նրբորեն քանդակված փայտյա զարդատուփեր: Թվում է ժամանակը վերադարձել է Մետաքսի Ճանապարհի բազար: Սրանհակառակ, փողոցի մյուս կողմում կանգնած է միպարզ և համեստ շինություն, որը նախագծվել է սառը պատերազմի ավարտի տարիներին, որպես աուդիտորիում, և հետո որոշակի ժամանակ թողնվել է պարապ: Շենքի դիմաց, պատշաճորեն խոյանում է ԵրվանդՔոչարի 1959թ. ՙՄելամաղձություն՚ քանդակը, թերևս որպես վկա քաղաքական և տնտեսական ճգնաժամի, որը ջղաձգել է Հայաստանը, մոտ քառորդ դար առաջ տարածաշրջանում կոմունիզմի փլուզումից հետո: Արձանը, նաև հիրավի խորհրդանշում է շինությունը, որը 1995 թվից հյուրընկալել է Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՙՆՓԱԿ՚), որը հիմնադրել են ԱՄՆ գաղթած հայ գաղթականներ, և որը շատերը ողջունեցին որպես Հայաստանի մշակութային հեղափոխության և վերածննդի կիզակետ: Այն իր հսկայական տարածքներում հյուրընկալում է երիտասարդ, ավանգարդ արվեստագետներին, կազմակերպում է համերգներ և ներկայացումներ:
Այլ գործունեություններին համընթաց, կենտրոնի արվեստագետները կազմակերպել են Հայաստանի մասնակցությունը Վենետիկի Բիենալեում 1995 թվին, և այն շարունակել են ութանգամ՝ 16 տարիներ: Կենտրոնի հիմնադիրները նաև մտադիր են սկսել մի ՙԱնկախու սումնասիրությունների կենտրոն՚ կերպարվեստի և ճարտարապետության բնագավառներում, որը օրինակելու է Նյու Յորքի Ամերիկյան Արվեստի Ուիթնի թանգարանի համանուն նախաձեռնությունը: ՙԺամանակին երիտասարդ արվեստագետներից շատերը իրենց աշխատանքները
ցուցադրում էին ընդհատակյա պատկերասրահներում՚ ասում է կենտրոնի ճարտարապետական միջոցառումների համակարգող Սևադա Պետրոսյանը: ՙՄենք կենտրոնը համարում ենք այլընտրանքային արվեստի մի հիմնական վայր՚:
Որպես մոտ մեկ միլիոնանոց քաղաք, Երևանի անցյալ դարաշրջանի արվեստի դերը, ներկայությունն ու ձեռքբերումները նշանակալից են:
1972 թվին, այստեղ հիմնադրվեց Խորհրդային Միությանառաջին ժամանակակից արվեստի թանգարանը: Քաղաքի ազգային պատկերասրահը ցուցադրում է նախկին Խորհրդային Միությունում և եվրոպացի վարպետների երրորդ մեծագույն հավաքածուն, ներառյալ Ռոդան, Ռուբենս, Թինթորելլո: Երևանը փայլում է յուրահատուկ, անցած ժամանակների նրբագեղությամբ, իր բաց գույնի 19-րդ դարի տուֆե հոյակերտ շենքերովու կանաչապատ բուլվարներով:
Կենտրոնից և նրա փորձառական արվեստի ուղղվածությունից զատ գոյություն ունի Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Այն բացվել է 2009 թվին և պարունակում է ժամանակակից և ապակու արվեստի խոշորհավաքածու, որտեղ առկա են ստեղծագործություններ Մարք Շագալից, և ծագումով հայ Ջան Ալթունից: Բայց և այնպես, չնայած գեղարվեստական Երևանի եռուզեռին, երբ Էդուարդ Բալասանյանն ու իր կինը՝ Սոնիան, սկսեցին նախաձեռնել Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի հիմնադրումը, նրանք ակնկալում էին, և հանդիպեցին դիմադրության:
ՙՆրանով հանդերձ որ մենք հավատում ենք ակադեմիական կրթության կարևորությանը, մենք նաև քաջալերում ենք ուսումը ավարտելուց հետո նրանից հեռանալ՚: Ասում է պրն. Բալասանյանը: ՙԱրվեստի բնագավառի որոշ խմբեր՝ խորհրդային դպրոցի արվեստագետներ, և Հայաստանի նկարիչների միության անդամների մեծ մասը, դեռևս կամ չեն հասկանում կենտրոնի առաքելությունը, և/կամ բարձրակապ ես մերժում են նրա նախագծերը՚:
Բալասանյանները մասեն կազմում ութմիլիոնանոց հայկական Սփյուռքի: Նրանք ծնվել ու մեծացել են Իրանում: 1979 թվին Իսլամական հեղափոխությունից հետո թողել են երկիրն ու վերջապես հաստատվել Նյու Յորքում: Երբ Հայաստանը 1991 թվին հայտարարեց Խորհրդային Միությունից իր անկախությունը, պրն. Բալասանյանը, մասնագիտությամբ ճարտարապետ և քաղաքաշեն, և տիկին Բալասանյանը՝ նկարիչ և բանաստեղծ, որի գործերը ցուցադրվելեն ԱՄՆ-ի և Եվրոպայի կարևոր ցուցասրահներում, ներառյալ Նյու Յորքի Մոդեռն Արվեստի Թանգարանի Նախագծերի սրահում, անհամբեր էին վերադառնալ [Հայրենիք]:
Իսլամական հեղափոխությունից հետո, տիկին Բալասնայանը սկսեց իր արվեստը կենտրոնացնել մշակութային, քաղաքական և հասարակական ճնշումների վրա, և զգաց բնական ձգտում դեպի Հայաստան: 1992 թվին նա կազմակերպեց իր առաջին ժամանակակից արվեստի ցուցահանդեսը Երևանում, իր և ութ այլ արվեստագետների աշխատանքներով, որը զարգանալով, 1994 թվին պսակվեց կենտրոնի պաշտոնական բացումով: Նա և իր ամուսինը հետզհետե հայկական արվեստի բեմահարթակիններ կայացրեցին վիդեո և բազմաբնույթ արվեստի ձևերն ու լուսանկարչությունը, որպես արվեստի առանձին ժանր:
Երևանում ոչ բոլորն էին ընդունում [կենտրոնը]: Նրանցից էր Անատոլի Ավետյանը, որնիր գեղարվեստական կարիերան սկսեց 1970-ականներին և հասել է մեծ հաջողության իր արվեստի վաճառքի գործում, որոնք պարունակում են մետաղեգործեր, նկարչություն և քանդակ, որոնցից մի քանիսը պատկանում են Ռուսաստանի, Ֆինլանդիայի և Գերմանիայի նախագահներին, ինչպես նաև Ջորջ Ու. Բուշին:
ՙԱրվեստագետների լավագույն սերնդի մեծ մասը արդեն վախճանվել են՚, ասաց նա: Նա ավելացրեց որ անիվը նորովի հնարելու փոխարեն, նա և իր ժամանակակիցները ջանում են ձեռք բերել մի ավելի մեծ շենք ներկայացնելու Երևանի Ժամանակակից Արվեստի թանգարանում գտնվող գործերը:
Ի պատասխան` պրն. Բալասանյաննասում է, որ 1972 թվին Ժամանակակից Արվեստի թանգարանի հիմնադրումը իրապես միՙհանդուգն գործողություն՚ է եղել և որին նա զուգահեռ է համարում իրենց հիմնադրած կենտրոնը:
ՙԵրևանի Ժամանակակից արվեստի թանգարանը, քաղաքական ռեպռեսիվ պայմաններում ճկունության և հանդգնության դրսևորում էր՚, ասաց նա, նշելով, որ իր կենտրոնըՙստեղծել է արվեստի համադրողի կոնցեպցիայի և դերի ինստիտուտը, որպես մի առանձին մասնագիտություն, մի բան որն անցյալում Հայաստանում գոյություն չուներ: Անցյալում նման պարտականությունները սովորաբար հանձնարարվում էին պետականորեն նշանակված կազմակերպիչների՚:
Հայաստանում, տևականոր են խնդրահարույց աղքատությունը, կոռուպցիան և թույլ ժողովր դավարության պայմանները կենտրոնի արվեստագետներին մղել է իրենց արվեստը շաղկապելու հասարակական և քաղաքական խնդիրներին, ազգային ինքնության և մշակույթի հարցերի հետ միասին: Օրինակի համար 2002 թվինկեն տրոնը կազմակերպեց մի ցուցահանդես, որը կոչվումէրՙԵրևանյան Տագնապ՚, որը կենտրոնացել էր քաղաքի արագ
ծավալման, սանձարձակ կառուցապատման, և գների ծայրահեղ աճիխնդիրների վրա: 1997 թվին նույն անման իրավիճակում Գագիկ Ղազարէն, որը դեռևս կինոյի ուսանողէր, դժվարանում էր գտնել մի վայր՝ իր գործերը ցուցադրելու համար: Նա ասաց, որ անկախ Երևանիաճից քաղաքում միայն մեկ աշխատող սինեմա կա, և նա չեր կարծում, որ այն հարմար էր իր այլընտրանքային ժանրին: Իր ընկերներից մեկը խորհուրդ տվեց կապվել
կենտրոնի հետ, որը նրան տրամադրեց ցուցադրության հնարավորություն:
ՙՄեկ տարի անց, ես հրավիրվեցի ղեկավարելու կենտրոնի կինոյի բաժինը՚, ասաց պրն. Ղազարէն, որը կենտրոնին միացավ 1999 թվին, և ավելի ուշ ստանձնեց կենտրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Նա կենտրոնում կազմակերպել է կինոյի և թատրոնի ամենամյա փառատոններ: