Skip to content Skip to footer

“PhotoArPhotoTranscaucazus” լաբարատորիան շարունակում է հետազոտություններ լուսանկարչության բնագավառում և բարձրացնում է մի հերթական հարց, որի պատասխանները հնարավոր է ստանալ միայն ստեղծագործելով: Լուսանկարը նմանություն գտավ մարդու հետ: Իրեն, լուսանկարին, իհարկե ավելի կարճ ժամանակ էր պետք ժամանակի ու տարածության մեջ մարդու հարևանության հետ, որպեսզի որակազրկվի, դառնա պատկեր:

Թվային տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ լուսանկարչությունն ավելի քան հաճախ դառնում է արժեզրկված, շփացած, անհետաքրքիր մի բան: Մարդուն նույն ժամանակի ու տարածության մեջ ավելին էր պետք աղավաղելու համար: Գնալով բոլորս նկատում ենք մարդու որակազրկման արագընթաց “առաջընթացը”: Մարդը և մարդկությունը դառնում են դեֆիցիտ:

Ինչ ունենք այսօր: Առաջացավ նոր մարդկանց տեսակ` “մարդանմանները”: Նման երևույթը կարելի է նկատել արվեստի ուրիշ բնագավառներում:

Համադրող` Ալբեր Բաբելոն

07.02_22.02.2014