ГОСУДАРСТВЕННЫЙ ЦЕНТР СОВРЕМЕННОГО ИСКУССТВА (ГЦСИ )
Ժամանակակից Արվեստի Ազգային Կենտրոն
Հայկական Ժամանակակից Արվեստի Ընտրանի
Համադրող՝ Էդուարդ Պալասանյան
ՄԻԽԱԻԼ ՄԻՆԴԼԻՆ
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններում արվեստի զարգացումը ընթանում է ռուսական Ժամանակակից արվեստին զուգահեռ և ինտեգրվում է միջազգային արվեստի կոնտեկքստին, հաճախ ավելի ինտենսիվ ու օրգանական, քան ռուսական արվեստը: Այսինքն, ավելի առաջ է: Ես երկար չեմ խոսի այս նախագծի կոնտեքստից, ինձ թվում է այդ թեմային լավագույնս կանդրադառնա Լեոնիդ Բաժանովը, ով վաղուց Հայաստանի և տաղանդավոր հայ արվեստագետների, համադրողների բարեկամն է և այս նախագծի նախաձեռնողներից մեկը:
ԼԵՈՆԻԴ ԲԱԺԱՆՈՎ
40 տարի առաջ` ԽՍՀՄում, փնտրելով ժամանակակից արվեստի հայրենական նմուշներ, մենք գնում էինք Հայաստան ու Էստոնիա: Երևանում 1972 թվականին, անցած դարում, բացվել էր ժամանակակից արվեստի առաջին թանգարանը:
Ժամանակակից աշխարհում արվեստի մշակույթային համայնքը մեկ ամբողջություն է, միասնական է և հատկապեց կոնթեմփորորի արվեստը: Այս ցուցահանդեսը իր որակով մեծամասամբ ներկայացնում է գեղարվեստական մի տիրույթ որին պատկանում է նաև Ռուսաստանը: Ներկայացված է բավականին խոսուն մի աշխատանք` “Հենք”, անկյունում, դուք կարող եք այն տեսնել: Որպես օրինակ մեր ժամանակակից գեղարվեստական մշակույթը իրենից ներկայացնում է նման մի բան: Դա մեր ներկա գոյաբանության փոխաբերությունն է: Եթե ինստիտուցիոնալ ինքնակազմակերպման տեսանկյամբ մենք հեռացել ենք մեր հայ գործընկերների փորձառությունից և ռուսաստանում ստեղծում ենք մեր սեփական համակարգը, ապա գեղարվեստական միտքը, արվեստի գեղարվեստական իրողություններն ու գեղարվեստական մենթալությունը /ինքնությունը/ մինչ օրս մնում է օդից կախված:
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Ցուցահանդեսում ներկայացված է վիդեոարվեստ, վիդեոինստալացիա, վիդեովավերագրություն նաև դասական ինստալացիաներ: Այս աշխատանքներում ամենակարևոր երևույթը արվեստագետի հարաբերությունն է հասարակության և հասարակական խնդիրների հետ: Այսպիսով մենք շեշտադրում ենք, որ յուրաքանչյուր արվեստագետ օժտված է իր ներաշխարհով և այդ ներաշխարհի արտահայտման իրավունքով, անկախ հանգամանքներից և շրջապատից: Ես ձեզ բոլորիդ մաղթում եմ բարի դիտում, հաջողություն և հույս ունեմ ապագայում նորից կլինեն փոխայցելություններ` մենք կլինենք Մոսկվայում և Մոսկվան` Երևանում:
ՍՈՆԻԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Սքանչելի մեծ տարածություններ եմ տեսնում, թե արվեստագետների և թե միջհասարակական հարաբերությունների համար: Հուսամ, միասին կարողանանք ավելի առաջ գնալ, թե արվեստում և թե հասարակական հարաբերություններում: Շատ շնորհակալ եմ հետաքրքրվածության համար: Կրկին հանդիպելու հույսով, շնորհակալություն:
08.08.-08.09.2013
Մոսկվա