Skip to content Skip to footer

 

«Հայաստան–Սփյուռք» մշտական ցուցադրություն

Սոնյա Բալասանյանի նախաձեռնությամբ իրականացվող այս նախագիծը միավորում է Հայաստանի և հայկական սփյուռքի ժամանակակից արվեստագետներին՝ ստեղծելով երկխոսության և փոխանակման հարթակ։

 

Հիշողության համատեքստ

   «Հիշողության համատեքստեր» ցուցահանդեսն ուսումնասիրում է հիշողության տարբեր ձևերը և դրանց ձևավորման ու գործառնության նախապայմանները՝ սոցիալական, տարածական, քաղաքական և մշակութային։

  Ներկայացված աշխատանքները փաստում են, որ հիշողությունը երբեք մեկուսացված գոյություն չունի։ Այն միշտ ներհյուսված է որոշակի համատեքստերում՝ քաղաքների և ճարտարապետության, միգրացիայի և տեղահանության, սփյուռքյան փորձառության, հավաքական տրավմայի ու կորստի։ Հիշողությունը հանդես է գալիս որպես բազմաշերտ և դինամիկ կառուցվածք, որի իմաստները փոփոխվում են՝ կախված վայրից, ժամանակից և այն դիրքից, որից այն արտահայտվում է։ Ցուցահանդեսն անդրադառնում է հիշողության տարբեր դրսևորումների։ Համատեքստային հիշողությունն ընկալվում է որպես հավաքական փորձառություն՝ ներառված որոշակի հանգամանքների և իրադարձությունների մեջ։ Անհատական հիշողությունը զարգանում է նույն այդ համատեքստերում, սակայն վերապրվում է որպես սուբյեկտիվ հայացք՝ ուղղակիորեն չկապվելով արտաքին առանձնահատկությունների հետ։

  Որոշ աշխատանքներ առնչվում են լիովին ոչ համատեքստային հիշողության հետ, որն առաջանում է զուտ ընկալման մակարդակում և անկախ է իրադարձություններից կամ պատումներից։ Գիտակցականի և անգիտակցականի փոխազդեցությունը վերաիմաստավորում է հիշողության մասին մեր պատկերացումը. այն այլևս անցյալի անփոփոխ շտեմարան չէ, այլ փոփոխվող, դինամիկ գործընթաց։ Հիշողությունը չի ձևավորվում որպես հուշերի հանրագումար, այլ գոյություն ունի որպես լարվածության դաշտ անհատականի ու հավաքականի, համատեքստայինի ու ոչ համատեքստայինի միջև։ Այս շարժման մեջ հիշողությունը դրսևորվում է ոչ թե որպես տրված իրողություն, այլ որպես շարունակական ձևավորվող փորձառություն։

Համադրող՝ Բէլա Պողոսյան

 

Արվերստագետներ

  • անժելա հովակիմյան (Հայաստան)
  • Արփի Կէօքճեան (Լիբանան, Բելգիա)
  • Գայա Սոֆոյան (Վրաստան, Ռուսաստան)
  • Գենադի Աղաջանյան (Արցախ)
  • Էլեն Կարապետյան (Հայաստան)
  • Էլեոնոր Էքսերջյան (Անգլիա)
  • Եվգենյա Մարտիրոսյան (Իռլանդիա)
  • Կիմա Գյարակյան (Հայաստան)
  • Լիանա Ղուկասյան (Իտալիա)
  • Լինդա Գանջյան (ԱՄՆ)
  • Մելանի Պարթամյան (Եգիպտոս)
  • Ռեյչել Հաքիմյան (ԱՄՆ)
  • Վահան Մաթևոսյան (Հայաստան)
  • Վարդան Հարությունյան (Հայաստան)

Ազդարարը՝ Սևադա Պետրոսյան

 

 

ՆՓԱԿ, 2026