Skip to content Skip to footer

՞Խոսակցություններ շարժապատկեր մասին՞ հանդիպումների շարք

Կինո մոնտաժի տեսության աշխատանոց
Բաց է կինոարտադրողների և կինոսերների համար:

Դուք գիտե՞ք, թե ովքեր են մոնտաժել Ձեր սիրած ֆիլմերը: Հավանաբար՝ ոչ, քանի որ մոնտաժողները սովորաբար քիչ են հայտնի: Մոնտաժը, հաճախ դժվար է քննարկել, թե սովարական և թե կինոոլորտում գործող հանդիսատեսի համար: Մոնտաժն անվանում են կինոյի “անտեսանելի արվեստ”: Այն նուրբ և հոգեբանական արհեստ է, որը պահանջում է համբերություն և նրբանկատություն: Տեսությունները հաճախ կապվում են մարդու ուղեղի կողմից ինֆորմացիան ընկալելու հետ: Մոնտաժը հանդիսատեսին մանիպուլացնելու միջոց է: Այն փոխանցում է հույզեր և ֆիլմի կերպարի նկատմամբ հետաքրքրություն առաջացնում:
Այս աշխատանոցում կսովորենք մոնտաժային որոշ հնարքներ: Դրանց միջոցով է կառուցվում ֆիլմը իսկ հանդիսատեսը ենթարկվում մանիպուլյացիայի: Այս հնարքների կիրառումը կoգնի Ձեր հետագա գործունեության մեջ, ինչպես նաև ավելի մեծ հաճույք կպատճառի ֆիլմ դիտելիս:

Անաստասիա Շեֆըրդը մոնտաժող է, գունաշտկող, դասախոս: Ծնվել է Նյու Յորքում, սովորել է Լոս Անջելեսի համալսարանի կինոդպրոցում: Խաղարկային և վավերագրական ֆիլմերում աշխատել է որպես օպերատոր և մոնտաժող: Աշխատել է Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի հանրային հեռուստաընկերություններում:
Սան ֆրանցիսկոյի Արվեստի Համալսարանում, Դանիայի Եվրոպական քոլեջում և Քամբոջայում դասավանդել է մոնտաժ և գունաշտկում, աշխատել է կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի, բազմաթիվ գովազդների վրա: Երևանի ԹՈՒՄՈ կենտրոնում ղեկավարում է գունաշտկման աշխատանոց: