ԿԱՐՈՏՈՎ ՀԱՅԱՑՔ՝ ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ
Սիլվինա Տեր Մկրտիչյան
Հուլիսի 17 – օգոստոսի 14, 2026
Համադրողներ՝ Նատալի Հոյոս և Ռայնալդ Շումախեր
Աջակից՝ IFA
Ավելի քան քսան տարի հետո Սիլվինա Տեր Մկրտիչյանը ներկայացնում է իր առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում՝ «ԿԱՐՈՏՈՎ ՀԱՅԱՑՔ՝ ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ»։ ՆՓԱԿ-ում ցուցահանդեսը միավորում է աշխատանքներ, որոնք միահյուսում են անձնական հիշողությունները կոլեկտիվ պատմությունների հետ և ուսումնասիրում են պատկանելության, կորստի և ավանդույթի հարցերը։
«Խնամելու հոգատարությունը» (2024) վիդեոաշխատանքը պատկերում է լուռ, գրեթե ծիսական ժեստ՝ մազերը սանրելը։ Այն մի գործողություն է, որը արթնացնում է վստահություն և մտերմություն, միաժամանակ մատնանշելով միասնության մշակութային սովորույթները։
Մտերմության և ներկայացման սահմանագծում մազերը դառնում են հիշողության, պատկանելության և անձնական պատմությունների կրողի։ «Ֆրու Ֆլու»-ն (2023/2025) շարքում մազերը վերափոխվում են քանդակային ֆորմաների՝ լուսավոր, սինթետիկ և անհատական։ Կանանց անուններ կրող այս աշխատանքները պատմում են պատմություններ, որոնք դուրս են գալիս ընդունված նորմերի սահմաններից։
«Քանոնի արխիվներ» հինգ մասից բաղկացած տեսաշարքից կցուցադրվեն Բուենոս Այրես/Բեռլին (2025) և Հայաստան (2025) ստեղծագործությունները. քանոնը, որը խորապես արմատավորված է հայկական երաժշտական ժառանգության մեջ, կապում է վայրերն ու մարդկանց աշխարհագրական և մշակութային լայն տարածություններում՝ Կիլիկիայից՝ Կահիրեով և Փարիզով, մինչև Բուենոս Այրես և Բեռլին։ Աշխատանքը հետևում է դրա պատմությանը, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր այն կառուցել, նվագել և պահպանել են։
«Քարերի լռությունը» (2022/2023) ինստալյացիան ինստալյացիան նորովի է տեղադրվում ՆՓԱԿ-ում: Այստեղ երկու տարբեր նյութեր միավորվում են՝ ձևավորելով կորստի և մշակութային ժառանգության միտումնավոր ջնջման մասին լուռ մտորումներ:
Սիլվինա Տեր-Մկրտչյանի աշխատանքը սերտորեն կապված է իր սեփական կենսագրության հետ. ծնվելով Բուենոս Այրեսում հայկական ընտանիքում, նա 1980-ականների վերջին տեղափոխվել է Արևմտյան Բեռլին: Նրա աշխատանքը պատասխաններ չի տալիս, բայց բացում է հարցեր ծագման, ինքնության և մեզ ձևավորող բաների մասին: 2015 թվականին նա մասնակցել է Վենետիկի 56-րդ բիենալեի հայկական տաղավարին, որը արժանացել է «Ոսկե առյուծի»:
Կապ՝
acceanpak@gmail.com
info@officeforart.org
ՆՓԱԿ, 2026
