Skip to content Skip to footer
Կարճամետրաժ ֆիլմերի երեկո Ռեժիսոր Սերգեյ Ցելիկովի հետ
Ծրագիրը՝

 

1. Խիստ նկատողություն (20 րոպե)
Ծովային ակադեմիա:Գերազանց առաջադիմությամբ ուսանող Սաշա Ցապլինը սովորում է ծովային արհեստի հիմունքները, որը թաքնված է հատակը մաքրելու և հունական նավի վրա ամառային պրակտիկան անցկացնելու երազանքի միջև: Ուսումնական շաբաթվա առօրեականությունը խաթարում է նրա մոր հայտնվելը՝ տորթը ձեռքերին: Կուրսանտները տեղեկանում են որ այսօր Սաշայի ծննդյան օրն է: Սաշան թեյախմությանն է հակված, սակայն, նրա ընկերները համառում են ալկոհոլային խմիչք գնել: Կուրսանտներ Լոբանովն ու Մորոզովը, որոնք ավելի շատ նկատողություն ունեն, քան հինգեր, Ցապլինին համոզում են արկածներ փնտրել: Բայց արի ու տես, որ նրանց բոլորովին այլ վերջաբան է սպասում։ Արդյունքում վտանգված է ոչ միայն կուրսանտների ապագան, այլև նրանց ընկերությունը։
Դերերում՝ Վլադիսլավ Կուզնեցով, Ալեքսանդր Գորոդիսկի, Բորիս Պոլուշև, Վլադիմիր Բրինկո։
Ռուսաստան, 2016թ


2. «Աջիկա» էքստրեմալ ակումբ (20 րոպե)
Մի խումբ երիտասարդ էքաստրիմալներ երազում են փառքի մասին։ Այդ նպատակով նրանք ամեն օր նկարահանում են վտանգավոր հնարքներ և տեղադրում համացանցում: Ամեն ինչ փոխվում է, երբ “Աջիկա” էքստրեմալ ակումբի մարզաբազայի շեմին հայտնվում է տարօրինակ մեկը: Նա ասում է, որ գիտի հայտնի դառնալու արագ ճանապարհ և խոստանում է հովանավորչական գործարք և միլիոնավոր դիտումներ YouTube-ում։ Տղաներին շատ քիչ բան է անհրաժեշտ անել՝ իրենց գործողություններին ավելացնել ընդդիմության նոտաներ:
Դերերում՝ Դմիտրի Տրուսով, Ալեքսանդր Գորոդիսկի, Ալեքսանդր Պուրիս, Իվան Օրլով, Սերգեյ Բազարով, Յուրի Գումիրով, Սերգեյ Իվանյուկ։
Ռուսաստան, 2019թ


3. Կինոսխալ (13 րոպե)
Կինոնկարիչ-բեմադրիչ Կոստյայի աշխատանքային օրը չի ստացվում դեռ առավոտից։ Կինոստուդիայի հաշվապահությունում նրան հայտնել են, որ նա տուգանվել է խոշոր չափով։ Նորությունից ապշած Կոստյան գնում է պրոդյուսերի մոտ՝ պարզաբանումների համար։
Դերերում՝ Վալենտին Սամոխին, Լեոնիդ Ձյունիկ, Սվետլանա Նեմոլյաևա, Բորիս Տետերկին, Ալեքսանդր Շպագին։
Ռուսաստան, 2021 թ

7 հուլիսի