Skip to content Skip to footer
#Թեքտեղ ը մարտի ութին հրավիրում է մասնակցելու
 #Թեք_աշխատանոց ի` Նուռ Անի Սիսեռյանի հետ։
Այդ երեքժամյա աշխատանոցի ընթացքում, մասնակիցները կհետազոտեն շարժումը տարածքում, իրերի հետ իմպրովիզացիան, խմբային գրության ստեղծումը և վիզուալ հեքիաթասացությունը։
Հանդիպումներին մասնակցել ցանկացողները խնդրում ենք գրել մեր էջին։
Հանդիպում ենք՝ մարտի 8ին
Ժամը՝ 14:00-17:00
Վայրը՝ ՆՓԱԿ (Բյուզանդ 1/3)
Նուռ Անի Սիսեռյանը թատերային գործիչ է, ծնված՝ Ֆրանսիայում։ Ավարտել է Ժաք Լո Քոքի դպրոցը (Փարիզ)։ Աշխատել է «La Cartoucherie»(Փարիզ) և Լոնդոնի Պետական Թատրոնում, վարել աշխատանոց՝ Թումո կենտրոնում։
Նրա պրակտիկան հիմնված է մարմնայնության, վիզուալ հեքիաթասացության և խմբային աշխատանքի վրա: