Skip to content Skip to footer

Խաչմերուկային արվեստ

Հայաստանը, որն աշխարհագրորեն գտնվում է մշակութային և քաղաքական խաչմերուկներում, մշտապես եղել է դրա համակարգողը և վերլուծողը։ Սույն հետաքրքիր և բարդ խառնուրդը առավել տարաբնույթ և բազմաշերտ ձևերի վերածվեց 20-21 դարերի ընթացքում:

Ի վերջո ավելի ցայտուն արտահայտչականություն ստացավ ժամանակակից և արդի արվեստների մուտք գործելուն պես։

Ժամանակակից արվեստի առավել ակտիվ շրջաններից կարելի է համարել հետ խորհրդայնացման ժամանակահատվածը։

Որն իրենից ենթադրում էր վերաիմաստավորման  բարդ գործընթաց, իսկ նորագույն տեխնոլոգիաների ներխուժումը արվեստի դաշտ ուրվագծեց նոր ձևերի և բովանդակության սկիզբը։

Հայաստանյան վիդեո-արտի և պերֆորմասի ակտիվ շրջանակներից էր 90-ականներից 2000-ականների ընկած ժամանակահատվածը, իսկ նրանց բովանդակային յուրահատկություններից կարելի է ընդգծել ավանդույթների և սովորույթների վերլուծությունը։ Տվյալ մեդիայի ստեղծագործողներից առանձնացրել ենք 3 արվեստագետների՝ Դիանա Հակոբյան, Դավիթ Կարեյան և Տիգրան Խաչատրյան։ Որոնց վիդեո արվեստը և պերֆորմանսները հանդիսանում են (խաչմերուկային) արվեստի հետաքրքիր նմուշներ

Այսպիսով, հրավիրում ենք դիտման և քննարկման ՆՓԱԿ-ում:

Օգոստեսի 5, ժամը 20:00-ին