Skip to content Skip to footer

Թոմաս Գրաբկայի

Աֆղանստանի լուսանկարները երբեք անմեղ չեն կարող լինել:

Թերևս սա ամենից լավ երևում է կանանց նկարներում, քանի որ այս պատկերները ոչ միայն Աֆղան դիտորդի համար հանդիսանում են մարտահրավեր և տաբուներից տարանջատում, այլև հակադրվում են մի շարք ստերեոտիպների, որոնք ստեղծվել է Արևմտյան մամուլի մոտ:

Գրաբկան պատկերում է անհատ կանանց, որոնք ազատ են լուսանկարներում պատմել իրենց պատմությունները: Իրավիճակի բազմատիպ բնույթը, դիմախաղը, հագուստը և շրջակայքը ղույց են տալիս, թե որքան տարբեր են այս կանանց ճակատագրերը: Մինչդեռ այլ լուսանկարներում Աֆղան կանայք ներկայացվում են Քաբուլի փլատակներում որպես միջատների երամ, կամ էլ ժպիտով փայլատակող ազատագրված անձիք, Գրաբկայի կանայք անհատներ են, որոնք գտնվում են ռեժիմի փլատակների և նոր, դեռևս դյուրաբեկ ապագայի միջև:

Միևնույն ժամանակ Գրաբկան իր նկարներում միշտ փորձում է գտնել նախքան Թալիբանի իշխանություն գալը Աֆղանստանի պատմության հետքերը: Նա երբեք գերի չի եղել այն խաբկանքին, որ Թալիբանը ստեղծել են Աֆղանները, երբեք Աֆղան հասարակությունը հետամնաց չի պատկերել:

Նա Աֆղանստանի ապագան տեսնում է Արևմուտքի նոր տիրակալների արժեքներից և թելադրանքներից զուրկ. Մի ապագա, որը բխում է իր սեփական անցյալի ակունքներից:

Դոկտոր Քարոլին Եմքե

հունիս 24 – հուլիս 24,  2005