Skip to content Skip to footer

«Զգացողությունների թանգարան»/ Ներկայացում – ցուցահանդես

«Զգացողությունների թանգարան» նախագիծը դա ներկայացում-ճամփորդություն է, որի ընթացքում հանդիսականը թատրոն-թանգարան մտնելով անցնում է տարբեր զգացողություններ առաջացնող ցուցանմուշների միջով: Ներկայացման այցելուն որոշ դեպքերում պարզապես դիտորդի դերում է, իսկ որոշ ցուցանմուշների պարագայում գործողության ակտիվ մասնակից:

Ցուցանմուշները, օգտագործված երաժշտությունը, տեքստերը ոչ ուղղակիորեն, բայց որոշակի ձևով արտացոլում են այն զգացողությունների գամման, որոնք ասոցացվում են 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած դեպքերի, մարդկային ապրումների հետ:

Այս նախագծով մենք նպատակ ունենք ցույց տալ և ստեղծել մի հարթակ, որտեղ անձը կարող է վերապրել այն ամենը, ինչ զգացել է հայը ցեղասպանության ժամանակ:Ճամփորդության ավարտին հանդիսատեսը անցած է լինելու Ցեղասպանության ամբողջ սարսափի միջով:

Նախագծի իրականացնող թիմը «ՀԱՅ ՖԵՍՏ» Միջազգային Թատերական Փառատոն է, իսկ մտահղացումը և բեմադրությունը Վահան Բադալյանինը: