Skip to content Skip to footer

ՀՀ Տավուշի սահմանամերձ համայնքներում ճգնաժամային միջամտության իրականացման և այնտեղ բնակվող երեխաներին աջակցության ցուցաբերման ծրագրի շրջանակներում տեղի է ունենալու երեխաների փորձառությունն արտահայտող խմբային և անհատական ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես:

Ցուցահանդեսը տեղի է ունենալու փետրվարի 20-21-ին Երևանում՝ Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ), և փետրվարի 26-27-ին Իջևանում` Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանում:
———–
Ծրագիրը նախաձեռնվել է «ՏԵՂ» հոգեբանական և մշակութային հիմնադրամի կողմից ի պատասխան 2020թ հուլիսին ՀՀ Տավուշի սահմանամերձ համայնքներում ծավալված ռազմական ագրեսիայի:

Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանականերում «ՏԵՂ» հիմնադրամի կողմից «Պահապան բարեգործական հիմնադրամի» հետ համագործակցությամբ: Ծրագրին ակտիվորեն աջակցել են համայնքային կառավարման մարմինները:

Ծրագրին մասնակցել է 84 երեխա ՀՀ Տավուշի մարզի 7 համայնքներից. Արծվաբերդ, Չորաթան, Նորաշեն, Ներքին Կարմիրաղբյուր, Տավուշ, Այգեձոր և Չինարի:

Երեխաների հետ աշխատելիս մասնագետների կողմից կիրառվել են հոգեբանական տարբեր տեխնիկաներ արվեստի տարրերով, որոնք ուղղված էին երեխաների կողմից իրենց ապրումների, հույզերի, մտքերի ու հարցադրումների ձևակերպմանն ու ազատ արտահայտման խրախուսմանը: