Skip to content Skip to footer

Դեմքեր, Տեղեր, Բաներ․․․


  Շաքեն նկարում էր միշտ՝ բոլորին, ամեն տեղ, ամեն բան։
Դա իր տեսնելու միջոցն էր։ Կարծես աչքին փոխարինում էր ֆոտոխցիկը։
Ու այդպես հավաքվել է հազարներով պատկերներ՝ բոլորից, ամեն տեղ, ամեն բանից։
Չկարգավորված ու չմշակված հավաքածուն նրա տեսնելու ձևի անմիջական արտացոլանքն է։
Տեսնում ես ընդամենը մի քանի վայրկյան, ու նկարում՝ շարժման մեջ։
Նույնիսկ անշարժ բաները ժամանակի շարժման մեջ են։

Շաքե Ամիրյան Պետրոսյան
Ծնվել է 1951 թվականին՝ Իրանում։
Ավարտել է Երևանի Գրիգոր Զոհրապ ոչ պետական համալսարանի լրագրության բաժինը։
Լուսանկարչությամբ զբաղվում է 1976 թվականից։
Առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է 2001 թվականին՝ Թեհրանում։
Հետագայում ունեցել է անհատական ցուցահանդեսներ Թբիլիսիում, Երևանում, Լոս Անջելեսում և կրկին Թեհրանում։

Բացումը՝ 13.08.26,  19:00-ին

 

ՆՓԱԿ, 2026