Artist-run ցուցահանդես
Փորձ՝ ստեղծելու տարածք, որտեղ մարմինը կարող է փոքր-ինչ ազատագրվել պարտադրված սահմանափակումներից, իսկ սեփական մարմնի ու ներքին այլազանության հանդեպ ընդունումը դառնա հնարավոր։
Քվիր ու կնոջ փորձառություններից ելնելով՝ ցուցահանդեսը խոսում է ամոթի, խոցելիության, ճնշման ու պիտակավորման մասին՝ փնտրելով նոր երանգներ և բարձրացնելով մարած գույների հագեցվածությունը։
Գույներն ու մարմինները չեն սիրում հստակություն։ Դրանք փոխվում են, շարժվում, դուրս գալիս իրենց համար գծված սահմաններից։
Թողնել մեր այլազանությանը հոսել։
Մասնակից արվեստագետներ՝
- Գևորգ Փալանջյան
- Դավիթ Պետրոսյան
- Զարուհի Թովմասյան
- Զիկ Գրիշկյան
- Լենա Դերունց
- Մարի Գրիգորյան
- Քրիստինե Սարգսյան
Բացում՝ հոկտեմբերի 16-ին, 19:00
հոկտեմբերի 16 – 28
Ցուցադրությունը Ժամանակակից արվեստի ինստիտուտի «Ինչպես գոյատևել որպես երիտասարդ արվեստագետ» ինտենսիվ դասընթացի ավարտական ծրագրի մասն է։
Ծրագիրն իրականացվում է Ժամանակակից արվեստի ինստիտուտի կողմից՝ ArtNexus ծրագրի և «ՆՓԱԿ»-ի աջակցությամբ։
ՆՓԱԿ, 2026
