Skip to content Skip to footer
Բիլյանա Սրբլյանովիչ
«Բելգրադյան Եռերգություն» թատերգություն
18+
Ներկայացումը՝ “Թեք Տեղ” թատրոնի
Թատերգությունը պատմում է մի խումբ սերբ երիտասարդների մասին, ովքեր պատերազմից հետո լքել են Սերբիան։
«․․․Դա անբուժելի ճեղքվածք է, որը պարտադրված է մարդու և հայրենի վայրի, ես-ի և նրա իսկական տան
միջև։ Նրա էական տխրությունը երբեք չի կարող հաղթահարվել»:
Էդվարդ Սայիդ
«Մտորումներ աքսորի մասին»
Տեղափոխվածը՝ փախստականը, գաղթականը, վտարանդին, էմիգրանտը, ներգաղթյալը, վերաբնակիչը , օտարը,
ընդհատելով կյանքը, ավելի լավի հետևից, նոր տեղում՝ վերջնական կորստի պայմանով։ Միթե հնարավոր է նոր սկիզբ, եթե ընդհատվածից է շարունակվում։ Միթե հնարավոր է բնիկացումը անհայրենիքի։
 
Դերերում՝
Արեն Սաֆարյան
Կոստյա Մելիքյան
Մարիաննա Ղազարյան
Արևիկ Հակոբյան
Սիլվա Չոբանյան,
Էդվին Սոլթանյան
Տիգրան Ալեքսանյան
Նունե Դանիելյան
Գեղամ Սուքասյան
Աբիկ Տեր Վարթանեան
Ազդագրի ձևավորում՝ Սերինե Բանդարի
Բեմադրիչ՝ Նանոր Պետրոսյան
 
Տևողությունը՝ 1ժ 25 րոպե։
Վայրը՝ ՆՓԱԿ
Տոմսի արժեքը՝ 3000 դրամ:
Տեղերը սահմանափակ են: Խնդրում ենք տոմսերն ամրագրել նախօրոք՝ զանգահարելով 093514183 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին:
Հատուկ շնորհակալություն #ՆՓԱԿ -ին փորձերի համար տարածք տրամադրելու համար։