Skip to content Skip to footer

Արվեստ Առանց Սահմանների միջազգային Փառատոն

Մեր կազմակերպության գաղափարախոսությունը և պաշտոնամուտի ծրագիրը շատ պարզ են:
Համատեղելով ժամանակակից արվեստն ու երաժշտությունը՝ կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնք դուրս կգան բոլոր սահմաններից: Մենք հիմնվում ենք այն միակ ճշմարտության վրա, ըստ որի արվեստը համամարդկային երևույթ է, հետևաբար պետք է հասանելի լինի բոլորին:
Ծրագրի նպատակն է միավորել արվեստի անհամատեղելի տեսակները` փորձելով ներկայացնել դրանց ընդհանուր մոտեցումները:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա լսել երաժշտությունը նորովի և դիտարկել արվեստը մեկ այլ տեսանկյունից։ Այն իր հերթին կհանգեցնի ընդունված ավանդական տեսակետի փոփոխմանն՝ արվեստի մի որևէ նոր գործ ուշադիր զզնելու և հաղորդակցական մոտեցում ցուցաբերելու փոխարեն. դիտողը կտեղափոխվի մեկ այլ՝ առավել հոգևոր մթնոլորտ, որտեղ նա կարող է պարզապես լինել արվեստում և արվեստի հետ:
Ժամանակակից արվեստի և երաժշտության փառատոնն իր մեջ ներառում է արվեստի տարբեր դրսևորումներ, ինչպես նաև ձևավորում աշխատանքների ներգրավման մի նոր հարթակ: Փառատոնի գաղափարի հիմքում համագործակցության ձևաչափն է, որը միավորում է արվեստագետներին և արվեստի տարբեր ճյուղերը:
Փառատոնը համակարգվում է Progressive Art գործակալության կողմից

*Հավելյալ տեղեկութունները այստեղ
http://hassfest.com/