Skip to content Skip to footer

«Ապագայի երևակայական աշխարհները» ստեղծագործական լաբորատորիա է, որը ղեկավարում են բեմադրիչ Ժորիս Մաթյոն և բեմանկարիչ Նիկոլա Բուդիեն՝ տասնհինգ երիտասարդ արվեստագետի համար (բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ), որոնք ընտրվել են 2021 թվականին՝ մասնակցության հրավերի և մրցույթի արդյունքում: Միջոցառման նպատակն է նոր թատերական նախագծեր ստեղծել երիտասարդ սերունդների համար՝ քննարկման առարկա դարձնելով մասնավորապես բեմում նոր տեխնոլոգիաների օգտագործումն ու նշանակությունը (ռոբոտաշինություն, արհեստական բանականություն, ՏՀՏ, և այլն):

Սեպտեմբերի 1-ից 6-ը Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ) անցկացվեց նախագծի երկրորդ փուլը:

Միջոցառումը բացեց Ժորիս Մաթյոն՝ Theatre Nouvelle Génération («Նոր սերունդ» թատրոն) – Լիոնի դրամատիկական կենտրոնի գեղարվեստական ղեկավարը, ով ներկայացրեր իր մոտեցումն ու այս լաբորատոր աշխատանքի հետաքրքրությունը:

Նախագիծն իրականացվում է Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային գործունեության ծառայության հետ համագործակցությամբ և Մանկապատանեկան թատրոնի միջազգային ասոցիացիայի (Assitej international) բարեկամական մասնակցությամբ:

«Նոր սերունդ» թատրոնը՝ Լիոնի ազգային դրամատիկական կենտրոնը, որը պատմականորեն նվիրված է երիտասարդ հանդիսատեսի համար նախատեսված թատերական ստեղծագործություններին, այսօր զարգացել է՝ դառնալով «Արվեստագետների նոր սերունդների», «Փորձառությունների տարբեր ձևերի նոր սերունդների» և «Հանդիսատեսի նոր սերունդների» համար ռեսուրսային կենտրոն: Վերջինիս եզակիությունը ֆրանսիական համայնապատկերում կայանում է նրանում, որ այն մեծապես աջակցում է հիբրիդային ձևերի ստեղծմանը՝ տարբեր մասնագիտությունների խաչմերուկում:

Բեմադրիչներ Ժորիս Մաթյոն և Նիկոլա Բուդիեն 1998 թվականից միասին աշխատում են բեմական նախագծերի վրա, որոնցում դրամատուրգիան սերտորեն կապված է այնպիսի բեմական հարմարանքների մշակման հետ, որոնք ներգրավում են հանդիսատեսին պատումի ներսում:

Ժորիս Մաթյոն հեղինակ և բեմադրիչ է։ 2016 թվականից ի վեր նա ղեկավարում է Լիոնի ազգային դրամատիկական կենտրոնը՝ «Նոր սերունդ» թատրոնը։ Նրա գեղարվեստական գիծը համապատասխանում է այնպիսի թատրոնի, որը ցանկանում է «Պատկերացնել վաղը» և որը բարձրացնում է գիտաֆանտաստիկայի և կանխատեսման հարցեր՝ գեղարվեստական ստեղծագործությունների ադապտացման կամ հասարակական երևույթներից ոգեշնչված նոր պատմությունների արտադրության միջոցով:

Նիկոլա Բուդիեն բեմադրիչ է, բեմական տարածքի ձևավորող, լուսային դիզայներ և լուսանկարիչ:

Նա նախագծում է բեմական հարմարանքներ, որոնք միավորում են լույսը, ձայնը, տեսանյութը, տեխնոլոգիան և վիրտուալ պատկերի գործընթացները՝ իր գործունեությունը ծավալելով թատրոնի, պարարվեստի, ինստալյացիայի և թանգարանագրության բնագավառներում։ Որպես «Նոր սերունդ» թատրոնի մշտական աշխատակից-արվեստագետ, նա համագործակցում է Ժորիս Մաթյոյի հետ՝ ընկերության բոլոր ստեղծագործությունների ձևավորման գործում:

Ստեղծագործական լաբորատորիայի մասնակիցներն են.

Ալեքսեյ Ժիտկովսկի, Աննա Գորբաս, Վլադիմիր Գուսև, Անաստասիա Իլյինա, Իվան Կուրկին, Մարիա Մալուխինա, Անգելինա Միգրանովա, Յանա Օսման, Ռոման Պուգաչ, Մարտա Ռայց, Ռոդիոն Սաբիրով, Նիկիտա Սլավիչ, Քսենիա Սորոկինա, Եկատերինա Տիմոֆեևա, Իվան Զասլավեց: