Skip to content Skip to footer

 

  Ժամանակակից արվեստի «Անսպառ բնություն. դարմանի եւ թույնի միջև» (`Ályti Phýsi: Fármako kai Farmáki`) խմբակային ցուցահանդեսը ներկայացվում է Հայաստանում՝ Եվրոպական միության խորհրդում Կիպրոսի 2026 թվականի նախագահության մշակութային ծրագրի շրջանակներում։

  Ցուցահանդեսն ուսումնասիրում է բնությունը որպես քաղաքական, մշակութային և խորհրդանշական մի տիրույթ, որը ձևավորվել է պատմության, ուժի ու հավաքական հիշողության ազդեցությամբ։ Դրա հայեցակարգային առանցքում ընկած է հին հունարեն  «ֆարմակոն» բառի գաղափարը, ինչպես այն քննարկվում է Ժակ Դերիդայի «Պլատոնի դեղատունը» աշխատության մեջ, որտեղ «ֆարմակոն»-ը միաժամանակ նշանակում է և՛ դեղամիջոց, և՛ թույն։ Այս երկվության միջոցով բնությունը հանդես է գալիս որպես խնամքի ու կործանման, բուժման ու շահագործման, ապաստանի ու փոխկապակցվածության վայր։

 

Համադրող՝  Արտեմիս Էլեֆթերիադու

Նախագծի ղեկավար՝ Ջորջ Լազոգլու

 

 Մասնակից արվեստագետներ.

  • Արմեն Հակոբջանյան
  • Կառլա Աբրանտեսs
  • Էլինա Իոաննու
  • Կլիցա Անտոնիու
  • Լեֆտերիս Տապաս
  • Լիտո Կատտու
  • Մանվել Մատևոսյան
  • Մարիա Տրիլիդու
  • Մարինա Կասիանիդու
  • Մելիտա Կուտա
  • Պանայոտիս Դուկանարիս
  • Ստելիոս Կալինիկու

Պաստառի ձևավորումը՝ Արտեմիս Էլեֆթերիադուի ստուդիա

 

Բացումը.
Ուրբաթ, 12 հունիսի, 2026 թ., ժամը 19:00-ին

 

Ցուցահանդեսի տևողությունը.
12 հունիսի – 3 հուլիսի, 2026 թ

 

Կազմակերպվել է՝ Հայաստանում Կիպրոսի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։

ՆՓԱԿ, 2026