Skip to content Skip to footer

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Մասնակից Արվերստագետներ

  • Անի Նավասարդյան
  •  Աննա Վարդանյան
  •  Մարիամ Վարդազարյան
  • Ռուզաննա Վարդանիան
  • Արևիկ Արևշատյան
  • Արման Գրիգորյան
  • Արծրուն
  • Արտյոմ Սագրադով
  • Արթուր Պետրոսյան
  •  ՞ԲԵՄ՞ երիտասարդական կազմակերպություն
  • Դավիթ Կարեյան
  • Դիանա Հակոբյան
  • Էդուարդ Պալասանյան
  • Գագիկ Չարչյան
  • Գայանե Արուստամյան
  • Գայանե Մարտիրոսյան
  • Գրիգոր Խաչատրյան
  • Կարեն Օհանյան
  • Մարիամ
  • Նադիա Ուգանեսովա
  • Նարեկ Ավետիսյան
  • Նարեկ Սանթուրյան
  • Նարինե Զոլյան
  • Ռուբեն Գրիգորյան
  • Սոնա Աբգարյան
  • Ծոմակ
  • Վահիկ Հեքիմյան
  • Վահրամ Աղասյան
  • Հովհաննես Մինաս
  • Գագիկ Ղազարէ   և ՞ՆՓԱԿ՞ թատերախումբ
  • Տիգրան Խաչատրյան

Ավանդույթ դառած ՆՓԱԿ-յան ցուցահանդեսների այս տարվա ՛՛քաղաքական ցուցահանդեսի՛՛-ի թեման է ընտրվել Ֆանսիայի մեծ հեղափոխության հիմնական կարգախոսը՝ Liberté, Égalité, Fraternité  (Ազատություն, հավասարություն, եղբայրություն):

 Ցուցահանդեսը կազմակերպվում է 2005թ. Նոյեմբերի 27-ին կայանալիք Հայաստանի բարեփոխված սահմանադրության հանրաքվեի նախօրեին, արտահայտելու ժամանակակից և նորարար արվեստագետների ր արվեստասերների վերաբերմունքը այս պատմական իրադարձրության հանդեպ:

ՆՓԱԿ-ը քաղաքականությունից զերծ կամ հեու չի, և չի կարող լինել, քանզի քաղաքականությունը արվեստագետի և արվեստի աշխարհի բաղադրիչ և կենսական մասն է: Սակայն կարևոր է շեշտել, որ պարտադիր չի որ քաղաքականությամբ հետաքրքրվողները կամ մինչև անգամ զբաղվողները (ներառյալ ՆՓԱԿ-ն ու նրա շուրջը հավաքված արվեստագետները) կուսակցական լինեն:

 Քաղաքականությունը յուրաքանչյուրի առօրիայի մասն է ու մտահոգության առարկան, անկախ նրանից որ անհատը (այս պարագայում արվեստագետը) ունի կուսակցական պատկանելիություն թե? ոչ:

 ՆՓԱԿցի արվեստագետները հրավիրվել են մասնակցելու այս ցուցահանդեսին հանրության հետ բաժանելու իրենց անձնական վերաբերմունքն ու անդրադարձը երկրի Մայր Օրենքի փոփոխության հանդեպ:

 Ցուցահանդեսին նաև մասնակցում են մի շարք լրագրողներ և ՆՓԱԿ-ի փորձառական թատերախումբը:

Որևէ տեխնիկական կամ ոճային սահմանափակում չկա:

Համադրող՝  Դավիթ Կարեյան

Նոյ 22 – Դեկ 05,   2005