Skip to content Skip to footer

 

«Քաղաքային ծաղիկ» Blue Pencil-ի կողմից

  Այս նախագիծը կենտրոնացած է հնագույն ծաղիկների պատկերների շուրջ, որոնք կհայտնվեն Երևանի պատերին ու ՆՓԱԿ-ի ցուցասրահային տարածքում։ Այս երկու տարրերը լրացնում են միմյանց՝ ստեղծելով երկխոսություն քաղաքային արվեստի ու ժամանակակաից ցուցասրահային պրակտիկաների միջև։

Blue Pencil արվեստագետը հիմնականում աշխատում է տեքստի հետ, սակայն նրա քիչ, բայց հիմնական տեսողական մոտիվներից մեկը հենց այս ծաղիկն է։ Իր արվեստային գործունեության մեջ ծաղիկը նա անվանում է քաղաքային, որը խորհրդանշում է անկասելի, հավերժ շարունակվող կյանքը։ Արվեստագետի ու Երևանի միջև զարմանալի արձագանքը անսպասելի էր, բայց բնական։

Հայաստանում այս խորհրդանիշի մշտական ներկայության շնորհիվ Blue Pencil-ի քաղաքային ծաղիկը, ուղղակիորեն աճելով Երևանի փողոցներում, ոչ միայն նոր նշանակություն է ձեռք բերել քաղաքային լանդշաֆտում, այլև խորը կապ է ձեռք բերել պատմության և ավանդույթների հետ։

Blue Pencil -ը սթրիթ արտի ներկայացուցիչ և քաղաքային հետազոտող է, ով բառերի և տարածքների հետ է աշխատում։

Արվեստագետին բնորոշ ոճը առանձնանում է հակիրճ և սրամիտ գրություններովորոնք մեկնաբանում են տարբեր իրադարձություններ, իրավիճակներ, վիճակներ կամ վայրեր՝ առաջարկելով դրանք մեկնաբանելու նոր եղանակ։

Իր հայտարարություններում նա համատեղում է արվեստը, սոցիալապես նշանակալից թեմաները, քաղաքաշինությունը և պոեզիան։

Մայիսի  29 – Հունիսի 19 

ՆՓԱԿ, 2025