Skip to content Skip to footer

«Վուլվա»
դրամա մեկ մասից
18+

«Վատ Թատրոնի» ներկայացումը

Կին, սեքս, սեռական խնդիրներ,
հասունացում, բռնություն, վուլվա…

Ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաներ ենթարկվում են դաստիարակության բռնի մեթոդների, հալածանքի, սեռական չարաշահման:

Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունները նվազման միտում չունեն և աղքատության խորացմամբ պայմանավորված՝ նորանոր դրսևորումներ են ձեռք բերում:

Իսկ ի՞նչ հետևանք դա կարող է ունենալ՝ երեխայի հասունացման և որպես անհատականություն՝ հետագա ձևավորման վրա…

Դերերում՝
Տաթև Թարյան
Անի Քիթափսզյան
պիեսի և բեմադրության հեղինակ՝ Միքայել Աթասունց
նկարիչ և զգեստների ձևավորող՝ Ռևմալ
երաժշտությունը՝ Mozart, Zhu, Clann և այլն

Տևողությունը՝ 1ժ
Վայրը՝ Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոն / ք. Երևան, Բուզանդ 1/3

Հատուկ շնորհակալություն ՆՓԱԿ-ին՝ աջակցելու և փորձերի համար տարածք տրամադրելու համար։

Ուշադրություն. Ներկայացման մեջ կան ծխելու, բռնության տեսարաններ, ցենզուրայից դուրս արտահայտություններ

Հ.Գ. Նամուսովներին խորհուրդ չի տրվում

Լեզուն՝ հայերեն / ռուսերեն ենթագրերով