Skip to content Skip to footer

Բարի գալուստ Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն

«Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն»-ը (ՆՓԱԿ) Երևանում և Նյու Յորքում գործող հասարակական կազմակերպություն է։

ՆՓԱԿ-ի գործունեությունը, որը 1992 թվականին սկսվեց տարեկան մեկ խմբակային ցուցահանդեսով, շատ շուտով վերածվեց ակտիվ և կենսունակ արվեստի կենտրոնի՝ տարեկան ավելի քան 20 միջոցառումներով:

Կենտրոնն իր տեսակի մեջ եզակի երևույթ է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում։
ՆՓԱԿ-ն իր գործունեությունը սկսել է 1996թ.-ին Երևանի կենտրոնում գտնվող վարձակալած տարածքում, որը հետագայում՝ 2002թ. փետրվարի 22-ին, ՀՀ կառավարության որոշմամբ անվճար և անժամկետ տրամադրվել է ՆՓԱԿ-ին:
Որպես հաստատություն ՆՓԱԿ-ի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1996 թվականի ապրիլի 25-ին, հայ ավանգարդ նկարիչների խմբակային ցուցահանդեսով, որը խորհրդանշական կերպով ազդարարում է հայ ազգի հարությունը:
1995 թվականին ՆՓԱԿ-ը միաժամանակ հիմնադրվել է համապատասխանաբար որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն Նյու Յորքում՝ 501(c3) և բարեգործական հիմնադրամ՝ Երևանում:

ՆՊԱՏԱԿԸ

Ժամանակակից փորձարարական արվեստի կենտրոնը ստեղծվել է հետևյալ նպատակներով.

  1. Խրախուսել և նպաստել հայ ժամանակակից և ավանգարդ արվեստագետների անկաշկանդ արտահայտմանը և ստեղծարարությանը:
  2. Աջակցել արվեստում «նոր սահմանների» որոնման, բացահայտման և նվաճման գործընթացին:
  3. Նպաստել հայ արվեստագետների կողմից ժամանակակից արվեստի ստեղծմանը և ներկայացմանը, ինչպես տեղի, այնպես էլ միջազգային ցուցահանդեսներում:
  4. Հակադարձել արվեստի առևտրայնացմանը և շուկայական չափանիշները փոխարինել ինտելեկտուալ և էմոցիոնալ բնութագրիչներով:

5. Ստեղծել համագործակցություն սփյուռքահայերի և Հայաստանի Հանրապետության արվեստի համայնքի միջև՝ ի նպաստ հայ արվեստի և գրականության աջակցության և խթանման:

ՄԻՋՈՑՆԵՐ

Վերոհիշյալ նպատակները նախատեսվում է իրականացնել՝

  1. Հայ ժամանակակից արվեստագետների փորձարարական աշխատանքների ներկայացման համար համապատասխան տարածքի ստեղծում.
  2. Ժամանակակից միջազգային արվեստի (կերպարվեստ, կինո, թատրոն, պար, պոեզիա և այլն) ներկայացում և ցուցադրում Երևանում։
  3. Տպագիր, ինչպես նաև աուդիո և վիզուալ նյութերով հարուստ մուլտիմեդիա տեղեկատու-գրադարանի ստեղծում:
  4. Հայ արվեստագետների գրացուցակի ստեղծում՝ ներառյալ կենսագրական տվյալները և նրանց ստեղծագործությունների նմուշների տեսալսողական ձայնագրությունը։
  5. Մասնագիտացված հանդիպումների, սեմինարների, կոնֆերանսների կազմակերպում և այլն։
  6. Ժամանակակից արվեստագետներին դրամաշնորհների, կրթաթոշակների և ֆինանսական օգնության տրամադրում:
  7. Արվեստագետների կոոպերատիվի ստեղծում՝ ժամանակակից նկարիչների գործերի վաճառքի համար։
  8. Հայ արվեստագետների միջազգային համագործակցության և բացահայտման խթանում շնորհիվ հետևյալ քայլերի.
  •    այլազգի արվեստաբանների և     մասնագետների հետ ​​կապի հաստատում.
  •    այլազգի արվեստագետների հետ հարաբերությունների հաստատում և նրանց աշխատանքների ցուցադրություն Հայաստանում։

   հայկական արվեստի ներկայացում միջազգային ցուցահանդեսներում, փառատոներում, քննարկումներում և այլն։

Սոնիա Պալասանյան

ՆՓԱԿ-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար

Էդվարդ Պալասանյան

ՆՓԱԿ-ի համահիմնադիր և Գլխավոր գործադիր տնօրեն

Սիլվա Չոբանյան

Գործադիր տնօրեն

Էդգար Ամրոյան

Կերպարվեստի բաժնի ղեկավար

Ստելա Գրիգորյան

Սպասարկման մենեջեր

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

Սոնիա Բալասանյան

Հիմնադիր և ավագ գեղարվեստական ​​ղեկավար

Էդվարդ Բալասանյան

Համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն

Արնե Զ. Բալասանյան

Համահիմնադիր և առաջին փոխնախագահ

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Հիմնադիր անդամների կողմից հրավիրված նվիրյալ կամավորներից կազմված հոգաբարձուների խորհուրդը հավաքվում է նախնական ընտրությունից հետո, խորհուրդը թարմացվում է ըստ անհրաժեշտության և հանգամանքների:

Հոգաբարձուների խորհրդի ներկայիս անդամներն են.

  1. Սոնյա Բալասանյան, նկարչուհի և բանաստեղծ, նախագահ և ավագ գեղարվեստական ​​ղեկավար
  2. Էդուարդ Բալասանյան, ճարտարապետ և քաղաքաշինական տարածքային պլանավորող, նախագահ
  3. Արնե Զ. Բալասանյան, նկարիչ, առաջին փոխնախագահ
  4. Սիլվա Չոբանյան, գործադիր տնօրեն

ԱՐՎԵՍՏԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Արվեստի խորհուրդը կազմված է ՆՓԱԿ-ի տարբեր ծրագրերի համակարգողներից և ղեկավարում է Կենտրոնի գործունեությունը:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կենտրոնի ծրագրերը իրականացնում է գեղարվեստական խորհրդը: Աշխատակազմը ենթակա է ընդլայնման կամ փոփոխության ըստ ծրագրային կարիքների և ‎ֆինանսների առկայության:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Անդամակցություն» այս կազմակերպությունում գոյություն չունի։ Կենտրոնի մասնակից անդամներ են համարվում ԲՈԼՈՐ հայ արտիստները, ովքեր ցանկանում են ներգրավվել և ներկայացնել իրենց աշխատանքները։

ՆՓԱԿ-ի հիմնադիրները երախտապարտ են իրենց առատաձեռն ընկերներին և բարերարներին, ովքեր տարիների ընթացքում օգնել են նրանց կազմակերպել գեղարվեստական ​​հոյակապ նախագծեր, ցուցահանդեսներ և միջոցառումներ:

Ամենակարևորը Հիմնադիրներն ընդունում են, որ Կենտրոնը չէր կարող իրականացնել իր ծրագրերն ու գործունեությունը առանց Հայաստանի և հայկական սփյուռքի նվիրյալ արվեստագետների մասնակցության:

Խոշոր բարերարների ցանկը 2022 թվականի փետրվարի 5-ի դրությամբ.

 ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՖՈՆԴ

ԳԱՖԵՍՃՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՊՈՂՈՍԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՌՈՒԲԷՆ ԱՎԱՆԵՍԵԱՆ

ՔԵՐՈԼԻՆ ՄՈՒԳԱՐ

ՋՀՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՀԻՐԱՅՐ ԵՎ ԱՆՆԱ ՀՈՎՆԱՆՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՏԱՐԱԾՔ

Օգտագործելի տարածքի ընդամենը՝ 1,823 ք.մ.

Ցուցասրահներ:
Մուտքի նախասրահ, 54 ք.մ.
Պարկետների սրահ 312 ք.մ.
Գալերի, 84 ք.մ.
Դավիթ Կարեյան սրահ 126 ք.մ.
Մեծ սրահ 552 ք.մ. բարձրությունը՝12 մ.

Փոքր թատրոն180 ք.մ.տարբեր բարձր. 130 նստատեղ

Օժանդակ տարածք՝:
Գրասենյակներ, 293 ք.մ.
Գրադարան, 63 ք.մ.
Խոհանոց 21 ք.մ.

Այլ տարածք (ներառյալ զուգարաններ): 138 ք.մ.

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ

Երեւան, սեպտեմբեր 23, 2003թ. —Այս աշնային հետ-միջորեին ավելի քան 500 խանդավառներ, արվեստագետներ և բարձրաստիճան անձինք ՆՓԱԿ-ի շքամուտքի դիմաց ի մի էին հավաքվել ականատես լինելու համբավավոր հայ արվեստգետ, հայկական ավանգարդ արվեստի նախահայր՝ Երվանդ Քոչարի գլուխգործոց՝ <<Մելամաղձություն>> քանդակի քողազերծմանը:

Քանդակը Երևանի Երվանդ Քոչար թանգարանում պահվող գիպսե քանդակի (1957) բռոնզե քառապատիկ ձուլածոն է: Պատվանդանի հետ միասին քանդակի բարձրությունը 6.24 մետր է:

Նախագծի բարերարը ճարտարապետ-գրող Ռուբեն Հովսեփի Հովհաննիսյանն է, գրչանունով՝ Ռ. Բէն:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՙբարերար Ռ. Բենը (Ռուբեն Հովսեփի Հովհաննիսյան) և Երեւանի Գլխավոր Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը միասնաբար քողազերծեցին արձանը: Նախագծի նախաձեռնողն էր Երեւանի Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՙՆՓԱԿ՚):

Ստորեւ ներկայացվում է հանգուցյալ բարերար Ռ. Բէնի այս առիթով հրատարակած հաղորդագրությունը:

Քոչարի <<Մելամաղձությունը>> համաշխարհային մեծագույն գործերից է: Դեռ ոչ մի քանդակ չի կարողացել այսպիսի համապարփակ ձեւով ցուցադրել մարդկության ընկճվածությունը մեր ներկա մղձավանջային կենցաղում: Փեռեկտված մարմիններով կնոջ եւ տղամարդու ճեղքված միասնությամբ*, վզներին փաթաթված թույնի գալարը, հոգու բացակայությունը, ներքին դատարկությունը ուր սրտի փոխարեն երկնաքերով քաղաքն է տեղավորվել իսկապես բոլոր չափանիշներով համաշխարհային արվեստի հանճարեղ ստեղծագործություն է: Ոչ Ռոդանը եւ ոչ էլ Մուրը այսպիսի բան չեն քանդակել: Մենք պարտավոր ենք համայն աշխարհին ներկայացնել այդ գլուխ գործոցը – մեր փոքրիկ երկրի այդ մեծ գործը – ի փառս հայկական հանճարի:

Ռ. ԲԷն 

* Դա ՙԱնդրոգին՚ չէ, այլ էգի եւ արուի երկփեղկ միասնություն

ՆՓԱԿ-ի Համահիմնադիր եւ Գլխավոր գործադիր տնօրեն
Պր. Էդուարդ Պալասնյանի մատուցման ուղերձը

Հարգարժան Քաղաքապետ, Սրբազան Հայր, Հոգեւոր Հայրեր, Սիրելի արվեստագետներ, արվեստասեր համաքաղաքացիներ եւ բարեկամներ

<<Ինչեր ասես որ չեն անի ամբոխները խելագարված…>>
Եղիշե Չարենց

Ավելի քան չորս տասնամյակ առաջ մի խելագար ոք ստեղծեց մի ըմբոստ գործ, եւ այսօր նրա հետեւորդները, խելագարված, տուրք են մատուցում խելագար վարպետին…

Այսօր մենք քողազերծում ենք հայ առաջատար արվեստի նախահայր, Երվանդ Քոչարի <<ՙմելամաղձությունը>>, եւ մատուցում ենք մեր հնամենի քաղաքին: Այն քաղաքին որի մայթերում մելամաղձոտ կամ ուրախ, ոգեւորված կամ հիասթափված, եւ ինչու ոչ, երբեմն ըմբոստացած ու խելագարված, քայել ու ճեմել են Չարենցներն ու Կոմիտասները, Սեւակներն ու Մինասները՝ առասպելական Դավթի եւ խորհրդավոր Նարեկացու հոգեւոր ընկերակցությամբ…

Թող մեր հանճարեղ նախնիների ավանդը անկեղծ եւ հանդուգն արտահայտությամբ թոթովվի եւ ահագնացող արձագանքով տարածվի ամենուր:

Աշնանամուտի այս երեկո իրականանում է եւս մեկ երազ: Այս երազը չեր իրականա եթե չլինեին նվիրյալներ, որոնք անցյալ 2 տարիների ընթացքում ամեն ինչ արեցին այս գեղեցիկ պահին հասնելու համար:

Շնորհակալություն Երեւանի քաղաքապետին և քաղաքապետարանին նախագիծը արտոնելու համար, հատկապես Գլխավոր Ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:

Շնորհակալություն բարերար ճարտարապետ-գրող Ռուբեն Հովսեփի Հովհանիսյանին այս նախագծի հովանավորության և նրա ծախսերը հոգալու համար:

Շնորհակալություն Երվանդ Քոչարի ժառանգներին, Հայկազ եւ Ռուբեն Քոչարներին եւ իրենց պարագաներին ամենայն բարիացականությամբ իրենց հեղինակային իրավունքը այս նախագծին փոխանցելու համար: Հատկապես շնորհակալ ենք Ճարտարապետ Հայկազ Քոչարին համալիրի ճարտարապետական լուծումը առաջադրելու համար:

Շնորհակալություն Երվանդ Քոչար թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան- Քոչարին ամենայն հոգատարությամբ մեզ օժանդակելու եւ արհեստավարժ վերաբերմունքի համար:

Շնորհակալություն ճարտարապետ-քանդակագործ Աշոտ Կարապետյանին ամենայն բծախնդրությամբ եւ հավատարմությամբ մեծ վարպետի ստեղծագործության քառապատիկ օրինակը ստեղծելու եւ ձուլման աշխատանքները վերահսկելու եւ ղեկավարելու համար: Երախտապարտ ենք ձուլարանի արհեստավորներին եւ վարպետներին, այս հիասքանչ աշխատանքը մարմնավորելու համար:

Եւ վերջապես շնորհակալություն Ձեզ, սիրելի բարեկամներ այս գեղեցիկ պահը մեզ հետ կիսելու համար:

Էդուարդ Պալասանյան