Skip to content Skip to footer

ГОСУДАРСТВЕННЫЙ ЦЕНТР СОВРЕМЕННОГО ИСКУССТВА    (ГЦСИ )

Ժամանակակից Արվեստի Ազգային Կենտրոն

 

Հայկական Ժամանակակից Արվեստի Ընտրանի

 

Համադրող՝ Էդուարդ Պալասանյան

 


ՄԻԽԱԻԼ ՄԻՆԴԼԻՆ
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններում արվեստի զարգացումը ընթանում է ռուսական Ժամանակակից արվեստին զուգահեռ և ինտեգրվում է միջազգային արվեստի կոնտեկքստին, հաճախ ավելի ինտենսիվ ու օրգանական, քան ռուսական արվեստը: Այսինքն, ավելի առաջ է: Ես երկար չեմ խոսի այս նախագծի կոնտեքստից, ինձ թվում է այդ թեմային լավագույնս կանդրադառնա Լեոնիդ Բաժանովը, ով վաղուց Հայաստանի և տաղանդավոր հայ արվեստագետների, համադրողների բարեկամն է և այս նախագծի նախաձեռնողներից մեկը:

ԼԵՈՆԻԴ ԲԱԺԱՆՈՎ
40 տարի առաջ` ԽՍՀՄում, փնտրելով ժամանակակից արվեստի հայրենական նմուշներ, մենք գնում էինք Հայաստան ու Էստոնիա: Երևանում 1972 թվականին, անցած դարում,  բացվել էր  ժամանակակից արվեստի առաջին թանգարանը:

Ժամանակակից աշխարհում արվեստի մշակույթային համայնքը մեկ ամբողջություն է, միասնական է և հատկապեց  կոնթեմփորորի արվեստը:  Այս ցուցահանդեսը իր որակով մեծամասամբ ներկայացնում է գեղարվեստական մի տիրույթ որին պատկանում է նաև Ռուսաստանը: Ներկայացված է բավականին խոսուն մի աշխատանք` “Հենք”, անկյունում, դուք կարող եք այն տեսնել: Որպես օրինակ մեր ժամանակակից գեղարվեստական մշակույթը իրենից ներկայացնում է նման մի բան: Դա մեր ներկա գոյաբանության փոխաբերությունն է:  Եթե ինստիտուցիոնալ ինքնակազմակերպման տեսանկյամբ մենք հեռացել ենք մեր հայ գործընկերների փորձառությունից և ռուսաստանում ստեղծում ենք մեր սեփական համակարգը, ապա գեղարվեստական միտքը, արվեստի գեղարվեստական իրողություններն ու գեղարվեստական մենթալությունը /ինքնությունը/  մինչ օրս մնում է օդից կախված:

ԷԴՈՒԱՐԴ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Ցուցահանդեսում ներկայացված է վիդեոարվեստ, վիդեոինստալացիա, վիդեովավերագրություն նաև դասական ինստալացիաներ: Այս աշխատանքներում ամենակարևոր երևույթը արվեստագետի հարաբերությունն է հասարակության և  հասարակական խնդիրների հետ: Այսպիսով մենք շեշտադրում ենք, որ յուրաքանչյուր արվեստագետ օժտված է իր ներաշխարհով և այդ ներաշխարհի արտահայտման իրավունքով, անկախ հանգամանքներից և շրջապատից: Ես ձեզ բոլորիդ մաղթում եմ բարի դիտում, հաջողություն և հույս ունեմ ապագայում նորից կլինեն փոխայցելություններ` մենք կլինենք Մոսկվայում և Մոսկվան` Երևանում:

ՍՈՆԻԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Սքանչելի մեծ տարածություններ եմ տեսնում, թե արվեստագետների և թե  միջհասարակական հարաբերությունների համար: Հուսամ, միասին կարողանանք ավելի առաջ գնալ, թե արվեստում և թե հասարակական հարաբերություններում: Շատ շնորհակալ եմ հետաքրքրվածության համար: Կրկին հանդիպելու հույսով, շնորհակալություն:

 

08.08.-08.09.2013

Մոսկվա