Հայաստանի և Սփյուռքի
Ժամանակակից Արվեստի Ցուցասրահ
2022-2023
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ՝
ՍՈՆԻԱ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ
Ի սկզբանե ՆՓԱԿ-ի հիմնական նպատակներից մեկը եղել է Հայաստանի և Սփյուռքի ժամանակակից արվեստագետների միջև երկխոսության կայացումն ու խթանումը։ ՆՓԱԿ-ի մեծ դահլիճը, ինչպես նաև «Դավիթ Կարեյան» սրահը հատկացվել է այդ նպատակի համար և ստացել «Հայաստանի և Սփյուռքի Ժամանակակից Արվեստի Ցուցասրահ» անվանումը։
Պատկերասրահը դինամիկ է. Ներկայացված աշխատանքներն ընտրվում են ՆՓԱԿ-ի գեղարվեստական անձնակազմի կողմից և պարբերաբար մասամբ «թարմացվում» են։
Կարևոր է նշել, որ ներկայացված աշխատանքներն իրականում հայ ժամանակակից արվեստի մի խումբ համադրողների տպավորության «ճեպանկարն» է՝ կատարված մի կոնկրետ ժամանակ, մի կոնկրետ վայրում՝ թերևս մի փորձ արվեստի բնագավառում։
Բարի դիտում,
Սոնիա և Էդուարդ Պալասանյաններ
Համակարգողներ՝ Սիլվանա Չոբանյան, Բէլա Պողոսյան
Մասնակից Արվերստագետներ՝
- Անի Ջավիան
- Արտուշ Պետրոսյան
- Արփինե Թոքմաջյան
- Բէլա Պողոսյան
- Էդգար Ամրոյան
- Ժորա Գասպարյան
- Կարեն Քյուփելյան
- Համլետ Հովսեփյան
- Հակոբ Բալայան
- Հասմիկ Մելքոնյան
- Հուրի Մարգարեան
- Մարիամ էներգետիկ
- Միսակ Մաղաքյան
- Նարե Պետրոսյան
- Սասուն Մարգարյան
- Սարգիս Հովհաննիսյան
- ՍԵՐՈ
- Ստելլա Գրիգորյան
- Սիլվանա Չոբանյան
- Վահան Սողոմոնյան
- Վահան Մաթևոսյան
ՆՓԱԿ, 2022