Skip to content Skip to footer

Ճարտարապետական Ուրվանկարի Հավաքածու


  Հավաքածուն իր մեջ ներառում է հայաստանյան և սփյուռքի ճարտարապետների, ինչպես նաև ճարտարապետության ավարտական ուսանողների ուրվանկարները։
Շատվորյան ճարտարապետության և ճարտարապետական ինքնազարգացման առաջավոր դպրոցը, ՆՓԱԿ-ի, Հայաստանի Ճարտարապետների Պալատի, Ճարտարապետների և Ճարտարագետների Համահայկական Ընկերության, ՃՇՀԱՀ-ի և Հայնախագիծ ԲԲԸ-ի հետ համագործակցությամբ նախաձեռնել է՝ Հայ ճարտարապետության ուրվանկարի հավաքածուն։
Ուրվանկարների հավաքագրումը կնպաստի ապագայում հայաստանյան ճարտարապետության զարգացման ընթացքի մասին առավել ճշգրիտ պատկերացում կազմելուն։
Այն ճարտարապետի մտահղացման առաջին հաղորդակցության միջոցն է։
Ուրվանկարը՝ որպես ճարտարապետական ստեղծագործության առաջին նյութական մարմնավորում կրում է մեծ արտահայտչական բեռ։