Skip to content Skip to footer

 

  Երևանի հանրային տարածքների ուսումնասիրության համար խորեոգրաֆիկ ռազմավարությունների կիրառման շնորհիվ՝ «Ինչ-որ տեղի եզրին»-ը իրենից ներկայացնում է քաղաքի փերֆորմատիվ քարտեզ, որը ներգրավվում է ուսումնասիրվող տարածքների ճարտարապետական, սոցիալական և քարտեզագրական համատեքստերի հետ։ Այս պարային աշխատանքի ուսումնասիրությունը և կատարումը դիրքավորում է Դրսի մարդուն որպես քարտեզագրող և ընթերցող։ Ուղիների հետքերը զուգակցվում են տարածությունը հետևելու հետ, որպեսզի ստեղծվի տարածքի շարժման մեջ լինելու տպավորություն․ տեղորոշման տեխնոլոգիաները սահմանազատում են այստեղը՝ ներկայի զգացողություն ստեղծելու նպատակով։

«Ինչ-որ տեղի եզրին» ստեղծվել է Երևանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի (ICA) կողմից իրականացվող NEST Art Residency-ում հետազոտական աշխատանքի ընթացքում։

Լուսանկարը՝ Էֆֆի Գրեյ

Ձայնի վրա համատեղ աշխատանք է իրականացվել Լիամ Բիրնի հետ

Ջեյսըն Քորֆֆը (*1979, ԱՄՆ) Բեռլինում (Գերմանիա) բնակվող խորեոգրաֆ և ուսումնասիրող է։ Իր շարժման պրակտիկայց զատ՝ Քրոֆֆը աշխատել է 15 տարի ինտերիերի դիզայնի ոլորտում։ Կարիերայի այս երկուղի բնույթը ազդեցություն է թողել նրա էսթետիկ ուղվածության և տարածության որոշման գեղարվեստական, տեսական  և կիրառական  տեսանկյուններից միջոցների բազմակողմանի ընկալման վրա։ Իր աշխատանքներում Քորֆֆը ուսումնասիրում է տարաբնույթ մեթոդներ, որոնք ստեղծում են տարածքի զգացողություն և խորեոգրաֆիայում տարածության մեջ մարմնի վերահամատեքստավորման համար քարտեզագրման սկզբունքների կիրառումը։

 

Փերֆորմանսը տեղի կունենա ՆՓԱԿ-ում մարտի 29-ին, ժամը՝ 17։00-ին։

ՆՓԱԿ,2025