Skip to content Skip to footer

Սոնա Աբգարյանի, Մարի Ամիրխանյանի, Ծոմակի, Արփիի և Անուշի

խմբակային նախագիծը

Ի տարբերություն այն կանանց, որոնք նախընտրում են ծաղիկներ պատկերել և կանանց տոնը նշել նվերներ և հաճոյախոսություններ ստանալով, այս նախագծի մասնակիցները իրենց պրոբլեմատիկ աշխատանքներով փորձում են հեղափոխել հասարակությունը, վերացնել տղամարդկանց կողմից ստեղծված պատկերացումները և միֆերը: Փորձում են տեսնել մի նոր հասարակություն, որտեղ բացակայում է դիսկրիմինացիան կնոջ հանդեպ, որտեղ չկա բռնություն, որտեղ կանայք ինքնուրույն են:

  Օգտագործելով մինիմալ էսթետիկական միջոցներ, արվեստագետները հնարավորինս չափ բացահայտ և ուղղակի են խոսում իրենց հուզող խնդիրների մասին: Վիդեոաշխատանքներում առկա հայերեն խոսքը, միայն հայերեն գրված տեքստը /Անուշ Տեր-Թաուլյանի, Սոնա Աբգարյանի աշխատանքներում/, ուղղված է հենց մեր հանդիսատեսին, մեր հասարակությանը:

Համադրող՝ Եվա Խաչատրյան                         

Մարտ 30 – Ապրիլ  9

ՆՓԱԿ  2004