2024 թվականի ապրիլին ՆՓԱԿ-ում մեկնարկեց ՀՀ Կրթության Գիտության Մշակույթի և Սպորտի նախարարության կողմից ֆինանսավորված “ Ժամանակակից արվեստի աշխատարաններ ՆՓԱԿ-ի հետ” ծրագիրը։
Ծրագիրը նախատեսված էր Երևանի և ՀՀ մարզերի ինը ավագ դպրոցների աշակերտների համար։ Ծրագրի նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին հայ ժամանակակից արվեստին, Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի գործունեությանն ու գործող ցուցահանդեսներին և իրականացնել աշխատարաններ երեք ուղղություններով՝ ժամանակակից արվեստի ինտերակտիվ աշխատարան, արտ օբյեկտի և ռեդի մեյդի ստեղծման աշխատարան, արվեստի գործի տեքստի մշակման և ներկայացման աշխատարան։
Ծրագրին մասնակցել են 9 դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ։
Ծրագրի արդյունքում մենք ունենք նախագծի 180 մասնակից, ովքեր ծանոթացել են հայ ժամանակակից արվեստին և ինքնուրույն արվեստի նմուշներ են ստեղծել։
Շնորհակալ ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը ծրագրին աջակցության համար։
ՆՓԱԿ, 2024
.