Skip to content Skip to footer

ԵՐԲ ԽԶԲԶՈՑՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՉԽԶԲԶՈՑ
Նոր տաղանդ պրոեկտ

Ալեքս Թարվերդի
-Ուզում եմ սևը և մթությունը ցույց տալ. թաքնված դիմակի տակ: Սա խաղ է իրական աշխարհից: Շատ ազդված եմ համակարգչային խաղերից, ես ինձ այնտեղ լավ եմ զգում:

Ալեքսի լուսանկարներում կա մթի-լույսի, հասկանալի ու անհասկանալի կերպար, որը մի քանի անգամ նայելով յուրովի ընկալում է պահանջում: հանելուկային ու առեղծվածային մոտեցում:


Արփենիկ Մուրադյան
-Ցանկացած պահի էլ կարող եմ նկարել, ինձ միայն թուղթ ու գրիչ է անհրաժեշտ, տեղը կապ չունի: Հետաքրքիր չի կողքիս ով կա, նկարելուց իրենց չեմ էլ նկատում: Ես գրիչով սկսում, ու ավարտում եմ նկարը, էսկիզներ չեմ անում: Սիմետրիայի հետ ՙպռոբլեմ՚ ունեմ:

Համբերատար, մտածված, համաչափ ֆորմաների մեջ ստեղծված աշխատանքներ: Նկարները տանում են հեքիաթային լաբիրինթոսներով լի մի աշխարհ որտեղ քեզ գերազանց ես զգում:


Լիլիթ Մարկոսյան
-Նկարում եմ ինչ իմ ներաշխարհն է ինձ թելադրում: Հաճախ նկարում եմ փոքրիկ թղթի կտորների վրա, դրանք փոքրիկ պատգամներ են:

Համարձակ ու միևնուն ժամանակ շատ ուշադիր յուրաքնաչյուր գծի նկատմամբ: Սպոնտան և ազատ գծերով արված նկարներ: Փոքրիկ գունազարդ թղթիկնեից մեծ հեքիաթ:


Սվետլանա Խաչատրյան
-Գույն շատ շատ եմ սիրում: Նկարելուց փորձում եմ նախ զգալ ինքս իմ կաշվի վրա: Պիտի լինեմ հարյուր տոկոս անկեղծ որ կարողանամ նկարել: Բայց դա միշտ չի որ ստացվում է: Ու եթե չի ստացվում չեմ նկարում: Կոնկրետ զգացողության վրա արված նկարներ են: Կտավներս իմ ներաշխարհն են:

Լուսավոր հանգիստ բնավորությամբ մարդ: Շատ հստակ գիտի թէ ինչ է նկարելու ու միանգամից կտավին է հանձնում կայնքից զգացած, վերցրած ստվերները:


Թենի Ադամյան
-Համակարգչով շատ լավ տիրապետում եմ գրաֆիկական կատարողական արվեստին, բայց ավելի հաճույք եմ ստանում ձեռքով նկարելուց: Գրաֆիկական ոճը ընտրել եմ իմ զգացումները արտահայտելու համար հարազատ ձև: Ինձ համար կարևոր է որ միտքը և գաղափարը լինի իմը:

Եթե գիտես որ կարող ես անել ավելի լավ, ուրեմն պետք չէ ներկայացնել վատը: Համոզված ու բծախնդիր, մանրամասն հաշվարկված դիսիպլինով անհատականություն: Այստեղ ներկայացված են իր գրաֆիկական և լուսանկրչական աշխատանքները:


Վարդան Գ. Աստվածատրյան
Լուսանկարչության հանդեպ սերս ժառանգել եմ պապիկիցս: Հիշում եմ երբ նա նկարում էր արդեն մեզ համար շատ հին ապառատներով, ու տպում էր մութ սենյակում: Ես էլ սկսել եմ նկարել սովետական հին ապառատով: լուսանկարչությունը ինձ համար հոբբի է: Ճարտարապետությունը ինձ օգնեց ավելի հստակեցնեմ կադռերս և էստետիկական գրագետ լուսանկարներ անեմ:

Ճարտարապետի աչքով, լուսանկարներ մեր քաղաքի թաքնված անկյուններից: Գունային գամանների և կոմպոզիցիայի հետաքրքիր համադրություն:


Համադրող: Արփա Հակոբյան