“Դե-կոդավորում” ցուցահանդեսը Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի անձնակազմի մասնակցությամբ երկրորդ ցուցահանդեսն է։ Ցուցահանդեսը միտված է բացահայտելու հաղորդակցության ձևերը և միջոցները, որոնք ձևավորվել են թիմում։ Մասնակիցները յուրովի ներկայացնում են հաղորդակցության թեման՝ վերաիմաստավորելով վերբալ և ոչ վերբալ հաղորդակցությունները որպես կոդ դիտարկելու լեզվաբանական մոտեցումը և փորձ են կատարում դեկոդավորելու անձնական ու համամարդկային հարցերը։
Ցավը, աղետը, լռությունը, խոսքը, մատնությունը, կապվածությունը, քաղաքականությունը դառնում են ոչ միայն հաղորդակցության թեմաներ, այլև բացահայտում են հաղորդակցության բնույթը՝ ձևավորելով երկխոսություններ ինքդ քեզ, հարազատներիդ, տիեզերքի, կյանքի հետ։
Ցուցահանդեսին ներկայացված արվեստի գործերն, այսպիսով, կապվում են մեկ ընդհանուր թելով՝ տեղեկատվական ու հաղորդակցական աղմուկի մեջ դեկոդավորել ու առավելագույնս հասկանալ այն, ինչ մեզ փոխանցում է մեր ենթագիտակցությունն ու գիտակցությունը, ազնիվ լինել երկխոսություններում ու բաց այլոց կողմից կոդեր ստանալուն։
Համադրեց` ՆՓԱԿ թիմը
- Արամ Զուրաբյան
Բէլա Պողոսյան
Արևիկ Ալեքսանյան
Սուսաննա Աբրահամյան
Նամոռ Վոտիլավ
Մարիամ Ալեքսանյան
Վարդան Հարությունյան
Սիլվանա Չոբանյան
31.05 – 29.06
ՆՓԱԿ, 2024