Ես պատկերացնում եմ ինձ որպես թափառական, ով չգիտի հաջորդ շրջադարձի ինչ սպասել։ Կարծես ամեն օր դու նորածնի պես դիտարկում ես, զննում ես։ Ամեն բան թվում է օտար, տարբեր, միևնույն ժամանակ` չափից շատ ծանոթ։ Գեղանկարչության միջոցով ներսում այդ պատկերները բացահայտելով` ես կարծես ուսումնասիրում եմ զուգահեռ, գոյություն չունեցող ինձ, ով գուցե ավելի իրական է քան “իրականությունը”։
“Երեք մարմինների խնդիրը” մեզ հայտնում է ապագայի կանխատեսման բարդության, մեր կյանքի առավել մաշտաբային օբյեկտների շարժումից կախվածության մասին, որոնք ունեն իրենց մեզ համար անհայտ պլանները։ Մենք չենք կարող իմանալ դրանք, բայց կարող ենք զգալ դրանց ուժը։ Ես նույնպես փորձում եմ անել դա իմ աշխատանքների միջոցով` միմյանց հաջորդաբար համադրելով ստեղծման գործընթացի կառավարումը և իմպուլսիվ որոշումների պատահականությունը, որոնք կարող են ամբողջապես փոխել պլանները։
Ես կազմում եմ “Իմ անվերջանալի գիրքը”` փորձելով մեկտեղել տարբեր հատվածներ։ Ձևաչափը դասավորված և սոսնձված Ա4 թղթերից հավաքված ծալվող գիրք է, ինչը ենթադրում է, որ ամենը հավաքված է մեկ ամ ողջական օբյեկտում, որտեղ ոչինչ հնարավոր չէ դուրս հանել շարքից։ Եվ մեզ հայտնի չէ, ինչ է պատկերված հաջորդ էջին, դրանցից որը կլինի վերջինը։
Իմ կատուն սիրել է փոքրիկ կաուչուկե գնդակները. դրանք պետք է լինեն համապատասխան չափի և զանգվածի, որպեսզի դրանք առաձգականությունը լինի առավելագունը։ Եթե գնդակը չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին, նա արագ կորցնում է դրա հանդեպ հետաքրքրությունը։ Այդ պահանջներին համապատասխանել այդքան էլ հեշտ չէ, բայց եթե դա տեղի է ունենում, նրա երջանկությունը անսահման է։
Հասմիկ Մելքոնյան, 2025
Բացումը՝ 12 հուլիսի 19:00-ին
ՆՓԱԿ, 2025