Skip to content Skip to footer

 

  Նախագծի սկիզբը դրվել է 2019 թվականին, երբ Լորա Ֆրիթն ու Քևին Քրիսմանը պատահաբար տեղեկանում են մի հնձիչ մեքենայի գոյության մասին, որը թաղված է Ֆրանսիայի Ժերս շրջանի մի անհայտ վայրում։ Այդ պահից սկսվում է նրանց որոնողական, հետազոտական ընթացքը՝ փորձելով բացահայտել այդ խորհրդավոր փաստի թաքնված շարժառիթները։
Թեև հնձիչ մեքենան գտնել չի հաջողվում, սակայն այն ամենը, ինչ նրանք կարողանում են բացահայտել այս գործընթացում, դառնում է մի նախագծի սկիզբ, որը կոչվում է «Creuser»՝ «փորել»։
Սա մեկնարկային կետ է, որը հետագայում վերածվում է երկարաժամկետ մի հետազոտության․ ձևերի ու ժեստերի, գործողությունների ու գործող անձանց, համատեքստերի, պատմության ու հիշողության ուսումնասիրության։

  2025 թվականին ՆՓԱԿ-ի կողմից նախաձեռնած «Perform with the Community» արվեստային կացարանի ծրագրի շրջանակներում, Քևինը, Լորան և Լեոն հյուրընկալվում են Արաքս գյուղում՝ անցկացնելով այնտեղ 84 օր։

  Ցուցահանդեսի միջոցով նրանք վերարտադրում են իրենց փորձառությունը՝ անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքներին, ժեստերին, նյութերին, մարդկանց, հիշողություններին ու ապագայի հանդեպ ձևավորված ամբիցիաներին։

Արտիստներ՝

  • Լորա Ֆրիթ,
  • Քևին Քրիսման,
  • Լեո Սյուդր


Համադրող՝ Արամ Զուրաբյան

օգոստոսի 29- հոկտեմբերի 18 

ՆՓԱԿ, 2025