Skip to content Skip to footer

 

Մարիամ Ալեքսանյանի «Բորբոս» ցուցահանդեսը

 

Ուղղորդված կարեկցանքը մարդուն բնորոշ բնազդ է։ Հոգատարությունը՝ նույնպես։ Բնական ընտրության մեջ ամեն արարած հարմարվում է բնական պայմաններին, որ գոյատևի ու շարունակվի։ Մարդը դրսևորում է հոգատարություն, որ ընտրվի ու շարունակվի։ 

Ինչ է լինում, երբ հոգատարությունն ու սերը, կարեկցանքը դադարում են լինել։ 

Ամեն բան պատվում է բորբոսով։ 

Բորբոսը կենդանի է, որը այլ կենդանի արարածի կենսական ուժի փոխարեն ու դրանով սնվելով է աճում։ 

Գուցե հոգատարության ու կարեկցանքի դեպքում բորբոսը միավորում է կոտրված մասերը, լցնում դատարկությունը։

  •  Համադրող՝ Ամասիա Նիզիբլյան

Փետրվարի  27 – Մարտի 27

 

ՆՓԱԿ, 2026