Skip to content Skip to footer

 

«Հիշարարներ» 

անժելա հովակիմյան

 

  «Հիշարարներ» ինստալյացիոն աշխատանքը չի ներկայանում որպես ավարտուն աշխատանք, այլ որպես ընթացիկ գործընթաց` այցելուներին դարձնելով գործողության մասնակից: Դեգերումը, կրկնությունը, ֆիքսումը և մոռացության դեմ պայքարը տեղի են ունենում հենց ցուցադրության տարածքում։ Այն մշտական ընթացքի մեջ է՝ ինչպես հիշողությունը։ Փորագրությումը դիտարկվում է որպես դիմադրության ակտ` կարճատև հիշողության, ամնեզիայի և մոռացումը նորմալացնող մանիպուլյատիվ միջավայրերի դեմ: Աշխատանքը անդրադառնում է արմատական ինքնության, մարմնական հիշողության և քաղաքի փոխակերպման քաղաքականության հարցերին՝ առաջարկելով հիշողությունը դիտարկել որպես ֆիզիկական, ժամանակատար և երբեմն ցավոտ գործընթաց:

Մեկ ամսվա ընթացում, ամեն շաբաթվա նույն օրը արտիստը վերադառնում է ցուցադրության տարած նոր հիշարար  փորագրելու նպատակով և առաջարկում դիտորդին մասնակից դառնալ այս գործողությանը՝ դիմադրության գործողությանը։

 

● մասնակիցների քանակ – առանց սահմանափակման

 

«Հայաստան-Սփյուռք» մշտական ցուցադրություն

«Հիշողության համատեքստեր»

շրջանակներում՝

Համադրող՝ Բէլա Պողոսյան

 

 

Հուլիսի 08 , 18:00-ին

 

ՆՓԱԿ, 2026