Skip to content Skip to footer

Soundpath կենդանի կատարում

 Soundpath-ը ժամանակակից երաժշտական կոլեկտիվ է, որը ներկայացնում է նախապատրաստված իմպրովիզացիաներ՝ ձևավորված ոչ միայն հնչյունային ռեզոնանսի հիման վրա, այլև գաղափարների հատումների և դիսոնանսի։ Խմբի ձայնային լանդշաֆտները ստեղծվում են իրական ժամանակում՝ հակադիր գեղարվեստական և երաժշտական տեսլականների միջև լարվածության միջոցով՝ ընդունելով տարբերությունը, մեկ ընդհանուր իդեալի ձգտելու փոխարեն:

Կատարողներ

  • Դավիթ Բալասանյան

  • Վարդան Հարությունյան

  • Անահիտ Գրիգորյան

  • Նունե Հովհաննիսյան

 

«Հայաստան-Սփյուռք» մշտական  ցուցադրություն

«Հիշողության համատեքստեր»

շրջանակներում՝

Համադրող՝ Բէլա Պողոսյան

 

Հուլիսի 08 ,  20:00 -ին

 

ՆՓԱԿ, 2026