3-րդ Ինստալյացիոն Արվեստի Ամենամյա Փառատոնի բաց կանչ
ՆՓԱԿ-ը հայտարարում է 3-րդ Ինստալյացիոն Արվեստի Ամենամյա Փառատոնի բաց կանչ,
Փառատոնն իրենից ներկայացնում է մի քանի շաբաթ տևողությամբ բաց արվեստանոցներ, որոնց ընթացքում փառատոնի մասնակիցները աշխատում են իրենց ինստալյացիաների վրա հենց ցուցասրահում։ Արվեստանոցները բաց են լինելու այցելուների համար։ Փառատոնն ամփոփվում է եզրափակիչ ցուցահանդեսով:
Կիրականացվեն առցանց հանդիպումներ ինստալիացիոն արվեստի թեմայով միջազգային ասպարեզում հայտնի ժամանակակից արվեստի ներկայացուցիչների հետ :
Այս տարվա փառատոնի բաց կանչին հրավիրվում են նաև համադրողներ և արվեստաբաններ։
3-րդ Ինստալյացիոն Արվեստի Ամենամյա Փառատոնի խորագիրը “Հոսք”-ն է:
Անընդհատ հոսքի մեջ գտնվող մեր աշխարհում, որտեղ գաղափարները, մարդիկ և մշակույթները միահյուսվում են, ինստալյացիաներն ունեն կեցության հոսքը արտացոլելու յուրահատուկ ունակություն:
Ընտրված մասնակիցները ստեղծագործելու են առաջարկված խորագրի շուրջ:
Ինստալյացիոն Արվեստի Փառատոնը ձգտում է ցուցադրել ինստայլացիաներ, որոնք ներառում և չեն սահմանափակվում ձայնային, վիզուալ, տեսողական/ վիդեոարտ/ գործերով և այլն։
- Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 10.10.2023թ,
- Ընտրության հայտարարություն՝ 15.10.2023թ,
- Փառատոնի մեկնարկ՝ հոկտեմբերի վերջ։
Ձեր դիմումը ներկայացնելու համար խնդրում ենք հետևել հղմանը՝
https://forms.gle/W2WWdUCipxwMsumT7
Սպասում ենք Ձեզ
ՆՓԱԿ թիմ