ԲԱՑ ԿԱՆՉ
28-րդ Ալտերնատիվ Արվեստի Ամենամյա Փառատոն
28-րդ Ալտերնատիվ Արվեստի Ամենամյա Փառատոն
Ձեզ հետ երբևէ պատահե՞լ է, որ դիմանկար նկարեք, բայց մարդ պատկերել չցանկանաք։ Գուցե ա՞յլ բան է եղել։ Զգացողությու՞ն։ Մի պա՞հ։ Երբ Էմման, երիտասարդ կին նկարչուհին, ով Զապել Եսայանի «Հոգիս ալսորեալ» երկի գլխավոր հերոսուհին է, ինքնանկար է նկարում, ինքն իրեն հարց է տալիս․ «Արդյո՞ք կարող եմ հույս ունենալ, որ նրանք կտեսնեն այն ամենը, ինչ ուզել եմ դնել այս դիմանկարում, որ կանգ չեն առնի միտումնավոր խզբզած դիմագծերի վրա, որ նրանք ունակ կլինեն զգալ ոչ թե երիտասարդ կնոջը՝ մարմնական էակին, այլ սրտի ցավն ու կարոտը, որ մշտապես տոգորել է հոգիս։»
Փառատոնի ելակետն այս տարի 20-րդ դարասկզբի հայ գրականության նշանակալի գրողներից և ականավոր գործիչներից մեկի՝ Զապել Եսայանի գործունեությունն է։ Նրա գրական և հասրակական ժառանգությունը մեր ժամանակների արվեստագետների համար բացահայտում է կարևորագույն մի հարց․ ինչպե՞ս է արվեստագետը բաժանում ստեղծագործելու ցանկությունն ու անհրաժեշտությունը հասարակության հանդեպ իր ունեցած դերից ու պարտականություններից։ Ինչպե՞ս կարող է ռոմանտիկ ժեստը դառնալ քաղաքական։ Բաց կանչը հրավիրում է ներկայացնել գոյություն ունեցող արվեստի գործեր և նոր գաղափարներ, որոնք անդրադառնում են պոետիկի մեջ քաղաքականի, արվեստում հասարակական ներգրավվածության, արվեստ ստեղծելը որպես իրականության փոփոխման պրակտիկա դիտարկելու թեմաներին։
Եկատերինա Շերբակովա:
Համադրող՝ Եկատերինա Շերբակովան (ծնված 1990թ․ Նովոռոսիյսկում) ապրում և աշխատում է Փարիզում։ Նա համադրող, արվեստագետ, ուսուցիչ և գրող է։ Եկատերինան “Ecole du Magasin” (Գրենոբլ, ֆրանսիա) համադրական դասընթացների ծրագրի շրջանավարտ է, ստացել է փիլիսոփայության մագիստրոսի կոչում Ազգային Հետազոտական Համալսարան «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»-ի կողմից (Մոսկվա, Ռուսաստան), Արվեստի փիլիսոփայութան մագիստրոսի կոչում Սորբոնի համալսարանից (Փարիզ), Ժամանակակից արվեստի մագիստրոսի կոչում Փարիզ 8 համալսարանից։ Նա Փարիզ 8 համալսարանի արվեստի ֆակուլտոտի ասպիրանտ-ուսումնասիրող է։ Համագործակցել է բազմաթիվ արվեստային ինստիտուցիաների հետ Ֆրանսիայում և արտերկրում։ Նրա վերջին և նշանակալի ցուցհանդեսներն են․ Ինչպես ամբողջապես կորել ու երբեք չգտնվել Տիպոգրաֆիա արվեստի կենտրոնում (Կրասնոդար, Ռուսաստան, 2021); Այն ինչ կարող է ցուցադրվել, չի կարող ասվել Le CAP Saint-Fons արվեստի կենտրոնում (Ֆրանսիա, 2020); Ես առաջ եմ, Ես գրեթե եմ, ես երբեք եմ Parc Saint-Leger ժամանակակից արվեստի կենտրոնում (Պուգու-լես-ու, ֆրանսիա, 2020); 1 iJ Էստոնիայի Ժամանակակից Արվեստի թանգարանում (Թալին, Էստոնիա, 2018); Ինչպե՞ս իմանալ, որ վաղտ սկսվել է, եթե գիշեր չկա Վիլլա Բելեվիլ (Փարիզ, 2017)։ Նա “All the best” (Փարիզ) արվեսագետների և համադրողների տարածքի հիմնադիր է։ Դասավանդում է “Չսովորել համադրել” Փարիզ 8 համալսարանի արվեստի ֆակուլտետում։
Դիմելու վերջնաժամկետը՝ 29.02.24-ը:
Ցուցահանդեսի բացումը՝ ապրիլի 5.2024։
Մասնակցության հայտը կարող եք գտնել այստեղ՝ https://forms.gle/JS4REKxQfQw8gQMK6
.
ՆՓԱԿ, 2024