Skip to content Skip to footer

 Այս տարի փառատոնն անցկացվում է 18-րդ անգամ՝ իր ուշադրության կենտրոնում պահելով փորձառությունը, ինչպես նաև ժանրի և նյութի բազմազանությունը։

  Փառատոնային երկու օրերի ընթացքում ընձեռվում է հնարավորություն ականատես լինել տարբեր կատարումների, մասնակցել քննարկումներին և զրուցել դերասանների ու ռեժիսորների հետ։

Նոյեմբերի  21-22. ժամը՝ 19:35

 Ներկայացումների մուտքն ազատ է։

ՆՓԱԿ, 2024

 Ծրագիր
  • Նոյեմբեր 21
  • 19:40

«Ամառային օր»

Սլավոմիր Մրոժեկ

Երկու մարդկանց մասին է, ովքեր ցանկանում են վերջ տալ իրենց կյանքին։ Գործում ընդգծված է հերոսների էքզիստենցիալ հոգեվիճակը։

  • Դերասաններ- Էլիզա Հմայակյան, Սերժ Գևորգյան
  • Ռեժիսոր- Էլիզա Հմայակյան
  • Տևողությունը 40 րոպե

“1 մ` 2-ը

Այս ներկայացումը երկու մարդու մասին է:

Նրանք գտնվելով մեկ քառակուսի մետրում փորձում են չկորցնել իրենց երազանքներն ու իրար: Բայց երազանքները նրանց քաշում են քառակուսուց դուրս իսկ իրար չկորցնելու վախը քառակուսու մեջ:

  • Հեղինակներ: Արթուր Նազարեթյան, Էլեն Գևորգյան, Վահե Վայան:
  •  Ռեժիսոր` Արթուր Նազարեթյան
  • Տևողությունը 15 րոպե

«Ինչու եմ ես այստեղ»

Մենք յուրաքանչյուրս անցնում ենք մեր սեփական, անհատական ճանապարհը՝ մեր ապրումներով, ուրախություններով ու դժվարություններով: Թեև մեր կողքին կան հարազատ մարդիկ, մեզ ամբողջությամբ հասկանալ նրանք չեն կարող. մեր ներքին ուղին մնում է միայն մեզ համար: Որոշ չափով բոլորս միայնակ ենք մեր ճանապարհի ներսում, քանի որ մեր ներքին զգացմունքներն ու մտածումները միայն մեզ համար են ամբողջությամբ հասկանալի։

  • Ռեժիսոր, պարող – Մարգարիտա Սարգսյան
  • տևողությունը 15 րոպե

 

  • 20:55    Քննարկում
  • November 22
  • 19:40 

 «Մա՜մ ես կարող եմ»

ներկայացումը իմ կյանքի պատմությունն է: 

Ինքնաընկալում, ընդունում, գնահատում, վստահություն, մեղադրանք, մերժում, վախեր, ձախողումներ և ձեռքբերումներ, ծնող – երեխա, կին – տղամարդ փոխհարաբերություններ, կարծրատիպեր, կոնֆլիկտներ, ցավ, ոչնչացում և վերակենդանացում, ինքնակերտում, հույս, հավատ, սեր, այս ներկայացումը շատ կարևոր ուղերձներ է պարունակում:

  • Հեղինակ և կատրաող՝ Տիգրանուհի Մինասյան 
  • Տևողությունը՝ 40 րոպե

 «Խոցելիություն» 

Ներկայացվող նախագիծը խոցելիության մասին է, որտեղ երկու գործող  անձիք ներկայացնում են ընկերությունը, ջերմությունը և սերը, անյուհետև ընկերը մեջքից հարվածում է մյուս ընկերոջը թողնելով սպի նրա կաշվի վրա, սա շատ հաճախ տեղի է ունենում բոլորիս կյանքում, հիմնականում ՝ անսպասելիորեն: 

  • Հեղինակ կատարողներ՝ Ինե Սերգեյան և Կիմա Հարությունյան
  • Տևողությունը 5 րոպե

 

  • 20:45  Քննարկում
  • 21:35   Մրցանակաբաշխություն