Skip to content Skip to footer

 Հայկական կոնտեքստ կամ ցավդ տանեմ Ամեն մի սուբյեկտ` ցանկաված իր, և իր կյանքի համար բարդ պայմաններում` բնականորեն այդ պայմաններից դուրս գալու ճանապարհներ է որոնում: Սուբյեկտ ասելով, այս պահին ի նկատի ունեմ, անձ, ընտանիք, ազգ, պետություն, մարդկություն: Եվ ամեն մի սուբյեկտ իր ինտելեկտուալ և ինտուիտիվ զարգացվածության աստիճանից ելնելով, ընտրում է այդ ճանապարհը: Իմ կարծիքով ճանապարհներից առավել կարևորը` ինքնավերլուծության, ինքնաքննադատման, ինքնությունդ պարզելու, ինքնաճանաչման ճանապարհին է: Եվ ցուցահանդեսների այն շարքը, որ պատրասըվում եմ իրագործել ՆՓԱԿ-ի հետ համագործակցությամբ, հարկ եմ համարում սկսել վերոհիշյալ ճանապարհի կարևորագույն մասից` լեզվից, որով էլ կազմվում է մտածողությունը: Խոսքը որից բաղկացած, կազմված լեզուն, հանդիսանում է կերպարը. անհատական և կոլեկտիվ աշխարհընկալման, այն ունի ու ստանում է մարմին գրի տեսքով և հոգի ընկալման դիապազոնով: Այն իր հերթին ոչ միայան անցած փորձի միջոցով ներկա ա շխարհընկալման սիմվոլն է այլ նաև ապագա մտածողության կերտողը: Հենց այս տեսանկյունից էլ առաջարկում են դիտարկել ցուցահանդեսի գաղափարը, որը կայանում է նրանում, որ մեզ` հայերիս համար իրականությունը ներկայանում է որպես Ցավ և մենք աշխարհն ըմկալում ենք միմիայն մեր մտածողության ու ինտուիցիայի առանցք դարձած Ցավի միջոցով: Եվ մեր հարաբերություններն էլ ստեղծվում են ասես մեկս մյուսի Ցավ պատճառելու վրա: Եվ անձնական, և սոցիալական, և քաղաքական կյանքում: Օրինակ` մերձեցավ, լավացավ, իմացավ, կարողացավ, հիացավ… Արհեստավարժ լեզվաբանները կարող են առարկել, և փորձել ապացուցել, որ այս Ցավը, այն Ցավը չէ… բայց միթե մեզ շրջապատող անկախ, և արդեն վտանգավոր դարձած իրականությունը դրա ապացույցը չէ: Խնդիրը գոնե այն գիտակցելն է: Հետագա ցուցահանդեսների հիմնական խնդիրները` նորաստեղծ կարծեցյալ` բացարձակ, անվերապահ ճշմարտությունների վերագնահատումը հարցականի տակ դնելն է: Դրանք հարցականներ են, որոնք թույլ կտան նորովի գնահատել մեր իրականությունը: Իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում ՆՓԱԿ-ին ընձեռած հնարավորության համար: Ազատ Սարգսյան 1981