ծրագիր
- Մոռանալ
3 հունիսի, երք, 20:30
«Մոռանալը» ներկայացում է նվիրված Սերգեյ Փարաջանովի կյանքին ու արվեստին: Ներկայացման գործողությունները եւ էսթետիկ շարքը էքզիստենցիալ հանգերով կապված են Փարաջանովի ֆիլմերի, կոլաժների ու կյանքի հետ:
Չորս դերասան բեմի վրա շարում են գրքեր, այդպիսով ուղղելով մեր միտքը Փարաջանովի « Նռան գույնը» ֆիլմի այն տեսարանին , երբ անձրեւից հետո Սանահինի վանքի տանիքին փռված են գրքեր , որպեսզի չորանան:
Դերասանները դասավորում են գրքերը եւ զրուցում կյանքի, արվեստի, մահվան, սիրո, ցավի, Աստծո, նրբության ու հավերժության մասին: Իսկ երբեմն էլ ուղղակի լռում են: Փարաջանովն իր « Խոստովանանք» գրքի վերջին տեսարանում իրեն կոչում է « մարդ՝ ճշմարտության որոնումներում», ու այս բնորոշումը ներկայացմանը տալիս է ուղղություն, որը փորձում է մի փոքր մոտենալ ճշմարտությանը, կամ իր գոյությամբ չափել հեռավորությունը ճշմարտության եւ իր միջեւ:
Գրքերի էջերը խշշում են քամուց ու դա գեղեցիկ է:
Սերգեյ Իոսիֆի Փարաջանով. մարդ ով ստեղծում էր գեղեցկություն հակաուտոպիստական Սովետական ռեժիմի օրոք:Ներկայացումը ընդունում ու փոխառում է Փարաջանովի աշխարհի հանդեպ վերաբերմունքը որպես արվեստի գործ: Սահմանում է իր շուրջ կյանքի փարաջանովյան օրենք՝ կարողանալ տեսնել ու ստեղծել գեղեցիկը նույնիսկ ամենաանմարդկային պայմաններում եւ վշտից ու անարդարությունից փրկվել այդ գեղեցկությամբ:
Գեղեցկությունը հույս է ներչնում ու բժշկում է:
Գեղեցկությունը փրկում է բանտում, պատերազմի, հիվանդության օրերին: Գեղեցիկը տեսնելու սովորություն. գուցե հենց սա է այսօր մեզ անհրաժեշտ պատվաստումը: Ուզու՞մ եք հավատալ, որ այսպիսով արվեստը իսկապես օգտակար կարող է լինել այսօր:
Դերերում
- Անդրանիկ Միքայելյան
- Մարիա Սեյրանյան
- Ժաննա Վելիցյան
- Աելիտա Գևորգյան
Ներկայացման հեղինակ Իլյա Մոշչիցկի
Զգեստների նկարիչ Սերգեյ Կրետենչուկ
Կապ
4 հունիսի, չրք, 21:00
«Կապը» ներկայացում է, որն ուսումնասիրում է էմպաթիայի սահմանները։
Այն բաղկացած է երկու մասից, որոնցից յուրաքանչյուրում տարբեր ձևով է կապ հաստատվում դերակատարների ու հանդիսատեսի միջև։Երկու մասում էլ դերասանները որպես բեմական գործողության նյութ չեն օգտագործում նախապես պատրաստած ու սովորած որևէ տեքստ։ Ներկայացման ողջ խոսքը՝ լոգոսը, ծնվում է իրական ժամանակում՝ հանդիսատեսի դահլիճում։ Կատարողները, արձագանքելով այդ խոսքին, սկիզբ են դնում զգացական ու իմաստային փոխանակման բարդ գործընթացի, որում շուտով անհասկանալի ու անկարևոր է դառնում՝ ով է հեղինակը, իսկ ով՝ հանդիսատեսը։
Ներկայացման հեղինակներ՝ Իլյա Մոշիցկի և Ալեքսանդր Պլոտնիկով
Իրանյան «Մարմնի Ցավը» թատրոնի մասնակցությամբ
Կատարող՝
- Մարգարիտա Սարգսյան
Ներկայացումը համատեղ արտադրություն է Hosq հիմնադրամի և Իրանի «Մարմնի Ցավը» թատրոնի հետ
Կենտավրոսի ալֆա
5 հունիսի, հնգ, 19:00
«Կենտավրոսի ալֆա» ներկայացման մեջ խոսվում է նրանց մասին, ում մասին խոսելն ընդունված չէ։ Նրանց մասին, ում կենսագրությունները հաճախ ամոթով թաքցնում են, ում անհարմար ճակատագրերին պատասխանում են կաշկանդված լռությամբ։ Պարտվածների մասին։
Պատմություններ սովետական կոսմոնավտների մասին, որոնք չգնացին տիեզերք՝ Սերգեյ Կարտաշովի, Վալենտինա Վառլամովայի, Դմիտրի Զաիկինի, Վիտալիա Բոնդարենկոյի, Սերգեյ Նեֆեդովի։ Նրանցից յուրաքանչյուրը կարող էր լինել Գագարինի տեղում, բայց անհավանական, հրեշավոր համընկնումների ու հանգամանգների շղթան, որը տեղ-տեղ հիշեցնում է «Վերջնական նպատակակետ» ֆիլմը, զրկեց նրանց այդ հնարավորությունից, իսկ որոշներին նաև՝ կյանքից։
Կա՞ արդյոք ներկայում տեղ նրանց համար, մեզ համար՝ բոլորի, ովքեր հայտնվել են ոչ այնտեղ, որտեղ ուզում էին, նրանց համար, ում ժամանակը ետ է գցել, ջնջել, զրկել երազանքից ու ձայնից։ Եվ ինչպե՞ս է մեր այսօրվա քաղաքական գիտակցության վրա ազդում այդ հավերժ տրիումֆը՝ լինի դա պատերազմի, թե տիեզերքի յուրացման տրիումֆ։
Ալեքսանդր Պլոտնիկովի ներկայացումը պատասխաններ չի տալիս, բայց առաջարկում է ուշադիր նայել պարտությանը՝ որպես ժամանակի մասին մտածելու այլընտրանքային ձև։ Նրբազգաց, անաղմուկ զրույց, անունների վերադարձ, բանաստեղծական խոսք, որն կոտրում է պատմության շուրջ ստեղծված լռությունը։
Հեղինակ և կատարող՝
- Ալեքսանդր Պլոտնիկով
Լռություն տրված թեմայով
5 հունիսի, հնգ, 21:00
Այս ներկայացումը նկարագրելը շատ հեշտ է։ 60 րոպեի ընթացքում դահլիճում նստած հանդիսատեսն ու բեմի վրա գտնվող արտիստը լռելու են։ Սա ոչ մի դեպքում մեդիտացիա չէ։ Մեդիտացիայով զբաղվել պետք է ոչ թե թատրոնում, այլ ուրիշ վայրերում։ Չենք էլ խոստանում, որ լռելու արդյունքում ինչ-որ հատուկ, թաքնված իմաստներ են ի հայտ գալու։ Մենք հո ապուշ չենք։ Ու խաբեբաներ էլ չենք։ Այսպիսի բանը 2025 թվականին նորարարություն անվանել լեզուն չի պտտվում։ Սա հենց ներկայացում է։ Ժամանցային միջոցառում։ Բնակչությանը ծառայության մատուցում։ Մենք բնակչությանը տրամադրում ենք սուր դեֆիցիտային ապրանք՝ լռություն։
Մենք ձեզ առաջարկում ենք մեկ ժամվա ընթացքում կոլեկտիվորեն լռել մի թեմայով, որը կհայտարարվի ներկայացման սկզբից անմիջապես առաջ։ Իհարկե, դուք կարող եք այդ մի ժամն անցկացնել հեռախոսի կամ պլանշետի մեջ լռված, բայց ի՞նչ իմաստ կա դրանում։ Քանի որ մենք որոշել ենք այս գործողությունը ներկայացում անվանել, մեզ անհրաժեշտ է նաև դերասան։ Դա կլինի Ալեքսեյ Յուդնիկովը, որի բազմաթիվ տաղանդների շարքում լռակյացություն դեռ չի նկատվել։ Նրա առջև կանգնած խնդիրը գերագնահատելն անհնար է։ Մենք ինքներս հետաքրքրությամբ ուզում ենք տեսնել, թե ինչպես Ալեքսեյը կկարողանա կատարել մտորում մի թեմայի շուրջ՝ առանց բերանը բացելու ու մնջախաղի անցնելու։
Կարճ ասած՝ եկեք լռելու։ Ով գիտի, գուցե առանց բառերի ինչ-որ մի մտքի հանգենք։