“Քրոնիկ առցանց”-ը ախտորոշման պես հնչող ու անցանց շրջանակներում բացասական համարվող, բայց Z սերնդի ու այն իրենց ինքնության մաս համարող այլ ներկայացուցիչների կողմից վերագտնված տերմին է։ Ինչպե՞ս է համացանցը, որը, թերևս, մեր ժամանակների ամենահեղափոխական գյուտն է, սկսել է ընկալվել այդչափ բացասական կերպով։ Ինչու՞ է էկրանի դիմաց անցկացրած քիչ ժամանակը հիմա համարվում առաքինություն, և ե՞րբ է թվային աշխարհը դարձել վայր, որտեղից անհրաժեշտ է փախչել, այլ ոչ փոխազդել։
Վիրտուալ կացարանի յոթ շաբաթների ընթացքում յոթ սկսնակ արվեստագետներ Երևանից, Թբիլիսիից և Բեռլինից միասին ուսումնասիրել են այս հարցերը, ինչպես նաև առցանց կյանքի այլ տեսանկյուններ։ Նրանց զրույցների թեմաները տատանվում էին հոգեկան առողջության վրա ունեցած համացանցի ազդեցության և քաղաքանության հետ փոխազդեցության, ինքնության, թվային աշխարհում համայնքի ու ինքաարտայատման միջև։
Երկխոսության, մտորումների և փորձարկումների շնորհիվ հետազոտությունները փոխակերպվել են արվեստի գործերի, որոնցից յուրաքանչյուրը անդրադառնում է առցանց տարածության որոշակի կողմերին։ Համացանցը ստեղծում է ընդհանուր լեզվի հնարավորություն՝ հաղթահարելով աշխարհագրական հեռավորությունը և տարբեր տեսակետերը։ Արվեստագետները միասին առաջարկում են դիտարկել, ինչպես է համացանցը ձևավորում մեր այսօրվա իրականությունը, և պատկերացնել կամ անգամ կիրառել ավելի լավատեսական, ուտոպիստական ապագայի թվային աշխարհենրի տեսլականը։
Կիմիա Գեթմիրի, 2025
Արտիստներ՝
- Մարի Աբրամիշվիլի
- Լիլիթ Գալստյան
- Բեյլի Քեոգ
- Շիրին Կրաստել
- Լիլիթ Մարտիրոսյան
- Վերա Սանինա Գվոզդիկովա
- Ինա Շուրման
Համադրումը ՝ Կիմիա Գեթմիրի
Համակազկակերպիչ: Նամոր Վոտիլով
Դիզայնը՝ Իմարի Մոքստերի
HK-Art Gallery-ի աջակցությամբ
08 – 27 օգոստոսի
ՆՓԱԿ, 2025















