՛ՑՈՒՐՏ՛
դեկտեմբեր ամսվա ռեզիդենցիայի ամփոփիչ ցուցահանդես
ԱՐԱՔՍ գյուղ
Ողջ դեկտեմբերի ընթացքում նկարիչները ապրել են ՆՓԱԿ-ում ։ Նրանք միասին աշխատել են, կիսել են ընդհանուր տարածքները, կերակուր են պատրաստել և մտածել ծրագրեր։
Ռեզիդենցիան գտնվում է Արաքս գյուղում, մի հասարակ տանը, որը չի ձգտում նմանվել սպիտակ պատերով և մինիմալ կահավորմամբ ստանդարտ ռեդիենցիաներին։ Փաստացի, սա մի վայր է, որտեղ հնարավոր է ժամանակավոր դառնալ արաքսյան փակ համայնքի մաս ու նոր փորձառություն ձեռք բերել։ Համայնքում բացակայում է արվեստային տարածքը, այնպես, ինչպես քաղաքին բնորոշ հարմարություններն ու հնարավորությունները։ Ռեզիդենցիան բացվել է ձմռանը՝ դեկտեմբերին, ինչը հանգեցրեց մասնակիցներին իրականության հետ բախմանը, ովքեր ծանոթ չէին Հայաստանում ձմեռային իրական պայմաններին, որոնք տեղացիների համար սովորական են։ Արաքսում ժամանակը կանգ է առնում. գոյություն չունի ոչինչ բացի մարդկանց միջև հաղորդակցության, առօրյա գործերի ու յուրաքանչյուր պահին հնարավոր խնդիրների։ Ինչքանով է արվեստային ինստիտուցիաների ներդրումը նման փակ համայնքներ անհրաժեշտ կամ արդյունավետ երկու կողմերի համար բաց հարց է, Սակայն, ռեզիդենցիայի առաջին փորձը շատ հարցրեր բարձրացրեց մեզ համար ինչպես հաղորդակցության, տեղական համատեքստի և դրա հետ փոխգործակցության, այնպես էլ՝ ռեզիդենցիայի ձևաչափի /աջակցության/ փոխօգնության/ նախաձեռնությունների և ամբողջ աշխարհում վերանայվող այլ գործընթացների վերաբերյալ։
Արաքսն իր տեղանքով ի սկզբանե ստեղծում է համապատասխան համատեքստ. Թուրքիայի հետ սահման, սահմանամերձ գյուղ, որտեղից երևում է Հայաստանի ամենահայտի խորհրդանիշներից մեկը՝ Արարատ լեռը։ Ռեզիդենցիայի ընթացքում լեռն ընդհանրապես չէր երևում մառախողի պատճառով։
Արդյոք կարելի է պնդել, որ մարդիկ, ինչպես Արարատը, կարող են գիտակցաբար կամ անգիտակցաբար ստեղծել զգացմունքային մառախուղ հորիզոնական փոխհարաբերություններում և քողարկվել դրանով՝ ստեղծելով անվտանգ հող իրենց և համընդհանուր սկզբունքների պահպանման համար։ Ժամանակավոր «հեռանալ» ու դուրս գալ մառախուղից, երբ զգում են իրենց անցտանգ։
Ռեզիդենցիան մինչ հիմա լողացող ձևաչափ է, որը ներառում է տարբեր տեսակներ։ Յուրաքանչյուր արվեստագետ գալիս է իր հարցմունքով և սպասելիքներով, կազմակերպիչները մյուս կողմից ունեն իրենց հարցմունքներն ու սպասելիքները։ Խնդիրը գործընթացի մեջ է, որը ձևավորում են տարբեր մարդիկ, և, որը դառնում է տարերային, քանի որ ոչ մեկ չգիտի «ուրիշի» արձագանքն իր «ուրիշին»։ Բայց միակ ելակետը երկխոսություն սկսելու կարող են լինել ոչ թե ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները կամ ընդհանուր աշխատանքի և տարածության կիսելը, այլ «ուրիշի» ընդունումը որպես «ուրիշ»։
Զգացմունքային ցուրտը գալիս է անձնական անվտանգ տարածքը պահպանելու ցանկությանից, քանի որ «ուրիշի» ընդունումը ենթադրում է ամբողջական ընդունում, որն իր հերթին ենթադրում է ազնիվ հայացք դեպի ինքն իրեն «մյուսի» միջոցով:
Այս ձևաչափի ռեզիդենցիաները բացահայտում են անձի խոցելի մասերը և դրանով իսկ ընդգծում են ընդհանուր առմամբ հասարակության մեջ գոյություն ունեցող բարելավման կողմերը:
Ռեզիդենցիան գտնվում էր սահմանամերձ գյուղում, որտեղ արդեն ձևավորված էին կյանքի կանոններն ու աշխարհայացքը։ Տվյալ դեպքում տեղական համատեքստի հետ երկխոսություն սկսած արվեստագետները, մի կողմից, ստիպված էին իրենց «խոսքը» ասել, բայց ավելի շատ քարանալու և սառչելու վիճակում էին, որպեսզի հնարավորություն ունենային հասկանալու տեղական համատեքստը իրենց համար ապահով դիրքից, ինչպես տեղի բնակիչների և գյուղի հետ շփվելիս, այնպես էլ՝ խմբի ներսում:
Բէլա Պողոսյան
Մասնակիցներ՝
Անտոն Անդրեենկո
Անաստասիա Անտիպովա
Ստելլա Գրիգորյան
Յան Պոսադսկի
Կիրիլ Գարշին
Սևա Տոյ
Կարինա Այվազյան
Իլյա Բորիսով
Համադրող՝
Բէլա Պողոսյան
ՆՓԱԿ, 2023