Skip to content Skip to footer

ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսերացիոն ծրագիրը սիրով հրավիրում է ձեզ ներկա գտնվելու «Տվյալներից անդին». Հայաստանի ստեղծարար արդյունաբերությանը նվիրված ցուցահանդեսի մեկնարկին և նախադիտմանը։
Ցուցահանդեսը մեր երկամյա հետազոտական ջանքերի վերջնարդյունքն է, որը ուղղված է եղել Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությանը: Ութ անհատներ և արվեստագետների խմբեր հրավիրված են յուրովի մեկնաբանելու հետազոտության արդյունքները։
Այցելուները հնարավորություն կունենան շրջել, ունկնդրել և ծանոթանալ արված հետազոտությանը։ Ցուցահանդեսը կուղեկցվի զրուցարաններով, աշխատաժողովներով և այլ ծրագրերով։

Արվեստագետներ՝

  • Նազիկ Արմենակյան և Փիրուզա Խալափյան (4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոն)
  • Մայդա Շավակ և Արմինե Շահբազյան
  • Անուշ Ղուկասյան
  • Սամվել Սաղաթելյան
  • Գոհար Սարգսյան
  • Տատյանա Վահան
  • Ալեքսեյ Մանուկյան
  • դի. Ստուդիո

«Տվյալներից անդին» մշակվել է «Կատապուլտ Տաղավար»-ի շրջանակներում՝ ՀԲԸՄԿատապուլտ -ի հարթակում՝ ուղղված Հայաստանի ստեղծարար արդյունաբերությանցուցադրությանը և խթանմանը։ Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ևՇվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության պատասխանատուն հեղինակերին է, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի տեսակետները:

28.03 – 28.04

ՆՓԱԿ, 2024