5-րդ Ինստալյացիոն Արվեստի Ամենամյա Փառատոն
Այս տարի ցուցասրահը կվերափոխվի՝ կահավորվելով որպես առանձին գոտիներից բաղկացած բնակելի միջավայր, ներառելով խոհանոց, ննջասենյակ, լոգասենյակ, հյուրասենյակ, միջանցք և այլն:
Յուրաքանչյուր ինստալյացիա տեղադրվել է ձևավորված բնակելի գոտիներից մեկում։
Փառատոնի նպատակն է խթանել մտորումները առօրյա միջավայրի, դրա գործառույթի, հիշողության, տարածքի և դրանում ապրելու փորձառության շուրջ։
Ինչպե՞ս ենք ապրում մեզ շրջապատող տարածքների մեջ։
Ինչպե՞ս են դրանք անդրադառնում մեր մարմնի, վարքի ու հույզերի վրա։
Ի՞նչ պատմություններ են դրանք կրում։
Եվ ինչպե՞ս կարող է արվեստը փոխակերպել այդ տարածքները՝ ներշնչելով նոր զգացողություններ ու իմաստներ։
Արտիստներ:
Անա Կատալինա Գուբանդրու
Էդգար Մասսեգու
Էլեն Արաքելյան
Ինե Սերգեյան
Կիմա Հարությունյան
Լետիցիա Ռոմանինի և Վենսեն Գալե
Լուիզա Նասլյան
Տաղուհի Տորոսյան
Վիկտոր Կոռն
Յուլիա Բոչարովա
Համադրող՝ Սիլվանա Չոբանյան
Նոյեմբերի 15 – Դեկտեմբերի 10
ՆՓԱԿ, 2025
