Skip to content Skip to footer

 

 Ռեքսի Ցենգը ներկայացնում է Հայաստանում իր առաջին “Սահմաններ” անհատական ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում։ Վերնագիրը խաղարկում է բառի մի քանի նշանակություններ՝ սահմանփակում, սահման և զսպման գործողություն։ Օգտագործելով այս հղացքը որպես հիմք՝ ցուցահանդեսը բացահայտում է ցուցահանդեսի կայացման գործընթացը, սոցիալական սահմանները և այլ գոյաբանական հարցեր։

Ռեքսի Ցենգը (1986թ․, Թայբեյ) վիզուալ արվեստագետ է, ով հիմնականում աշխատում է գեղանկարչության և ինստալյացիաների հետ։ Գեղարվեստի բակալավրի աստիճան է ստացել Քարնեգի Մելլոն համալսարանից 2009 թվականին՝ կիսատ թողնելով ուսումը գեղարվեստի մագիստրոսի աստիճանից Լոս-Անջելոսի Կալիֆոռնիական համալսարանում 2012 թվականին և Օքսֆորդի համալսարանում 2017 թվականին։ Կրթություն ստանալու ընթացքում Ցենգն աշխատել է որպես ծրագրավորող։ Ռեքսի աշխատանքները հիմված են սև հումորի և անպատասխան ցանկությունների վրա, որոնք հնարավոր է գտնել ժամանակակից պայմաններում։ Խառնաշփոթի ու անհեթեթության զգացում առաջացնելով՝ Ցենգի աշխատանքը ներկայացնում է իր ժամանակի կոտրված լավատեսությունը։ Նա անդրադառնում է տեխնոկապիտալիզմին, նյութական մշակութին և չհանգուցալուծված անցյալին բնորոշ թերություններին։

Համադրողներ՝ Ամասիա Նիզիբլյան, Արամ Զուրաբյան

Մարտ 06 – Ապրիլ 05

ՆՓԱԿ, 2025