«Մոռանալը» ներկայացում է նվիրված Սերգեյ Փարաջանովի կյանքին ու արվեստին: Ներկայացման գործողությունները եւ էսթետիկ շարքը էքզիստենցիալ հանգերով կապված են Փարաջանովի ֆիլմերի, կոլաժների ու կյանքի հետ:
Չորս դերասան բեմի վրա շարում են գրքեր, այդպիսով ուղղելով մեր միտքը Փարաջանովի « Նռան գույնը» ֆիլմի այն տեսարանին , երբ անձրեւից հետո Սանահինի վանքի տանիքին փռված են գրքեր , որպեսզի չորանան:
Դերասանները դասավորում են գրքերը եւ զրուցում կյանքի, արվեստի, մահվան, սիրո, ցավի, Աստծո, նրբության ու հավերժության մասին: Իսկ երբեմն էլ ուղղակի լռում են: Փարաջանովն իր « Խոստովանանք» գրքի վերջին տեսարանում իրեն կոչում է « մարդ՝ ճշմարտության որոնումներում», ու այս բնորոշումը ներկայացմանը տալիս է ուղղություն, որը փորձում է մի փոքր մոտենալ ճշմարտությանը, կամ իր գոյությամբ չափել հեռավորությունը ճշմարտության եւ իր միջեւ:
Գրքերի էջերը խշշում են քամուց ու դա գեղեցիկ է:
Սերգեյ Իոսիֆի Փարաջանով. մարդ ով ստեղծում էր գեղեցկություն հակաուտոպիստական Սովետական ռեժիմի օրոք:Ներկայացումը ընդունում ու փոխառում է Փարաջանովի աշխարհի հանդեպ վերաբերմունքը որպես արվեստի գործ: Սահմանում է իր շուրջ կյանքի փարաջանովյան օրենք՝ կարողանալ տեսնել ու ստեղծել գեղեցիկը նույնիսկ ամենաանմարդկային պայմաններում եւ վշտից ու անարդարությունից փրկվել այդ գեղեցկությամբ:
Գեղեցկությունը հույս է ներչնում ու բժշկում է:
Գեղեցկությունը փրկում է բանտում, պատերազմի, հիվանդության օրերին: Գեղեցիկը տեսնելու սովորություն. գուցե հենց սա է այսօր մեզ անհրաժեշտ պատվաստումը: Ուզու՞մ եք հավատալ, որ այսպիսով արվեստը իսկապես օգտակար կարող է լինել այսօր:
Ներկայացման լեզուն հայերեն է, ռուսերեն և անգլերեն ենթագրերով:
Դերերում
- Անդրանիկ Միքայելյան
- Մարիա Սեյրանյան
- Ժաննա Վելիցյան
- Աելիտա Գևորգյան
Ներկայացման հեղինակ Իլյա Մոշչիցկի
Զգեստների նկարիչ Սերգեյ Կրետենչուկ
Ձայնային Սերգեյ Դմիտրիև
Լուսային ձևավորումը Վենիամին Վետլուժսկիխ
Նոյեմբերի 5 ժամը 19:30-ին
ՆՓԱԿ, 2024