Մենք
Աշխատանքն ուսումնասիրում է ինքներս մեզ հետ հարաբերությունների բնույթը։ Որքա՞ն անպետք մտքերի և իրերի ենք թույլ տալիս ներթափանցել մեր կյանք։ Ինչ է կատարվում մեզ հետ հիմա, երբ դեպրեսիան դարձել է մեր ժամանակների գլխավոր խնդիրը․․․
Պատրաստված լինելով աղբից՝ աշխատանքը անդրադաձ է կատարում նաև բնապահպանությանը և մեր կյանքում աղբի քանակին։ Շրջակա միջավայրի աղտոտվածության խնդիրը հատկապես արդիական է հինավուրց Երևանում։ Աղբ կարելի է գտնել գրեթե ամեն տեղ։
Արվեստագետ՝ Լանա Լայն
06 – 29 Մարտ
ՆՓԱԿ, 2025