Skip to content Skip to footer

 

  Ժամանակակից աշխարհում մարդը կարծես վերածվել է տեղեկատվական բաղկացուցչի՝ տվյալների, պիքսելների, կոդերի․ մեր դեմքերը սքանավորվում են, մեր ինքնությունը թվայնացվում է, իսկ մենք ապրում ենք այդ թվային լուսանկարների մեջ և միջոցով նաև։ Այս փորձառությունը նոր է մարդկության պատմության մեջ, և դեռ պարզ չէ, թե ինչ է նշանակում լինելը մարդ այս նոր իրականության մեջ։ Խնդիրը, սակայն, միայն տեխնոլոգիական չէ։

  Ի՞նչ է մարդը և որտեղ է նրա տեղը այն ժամանակատարածքում, որում ապրում ենք հիմա։ Այս հարցին մոտենալու համար անդրադառնում ենք մարդկային գոյության բազմաշերտությանը՝ թվային կոդից մինչև կենսական ցիկլ, տվյալների շրջապտույտից մինչև հիշողության շարունակականություն։ Մենք ոչ հաշտ ենք, ոչ էլ վիճում ենք այս անխուսափելի իրողությունների հետ։ Ցուցահանդեսը երկու արվեստագետ ընկերուհիների փորձ է՝ ոչ թե պատասխաններ տալու, այլ մտորելու այս հարցերի շուրջ։ Կամ, գուցե, պարզապես իրենց մտահոգությունները տեսանելի դարձնելու, որ նրանք, ովքեր նմանատիպ հարցեր ունեն, զգան, որ միայնակ չեն։

Համադրող՝

  • Մարգարիտա Ղազարյան

Արվեստագետներ՝

  • Ինե Սերգեյան,
  • Մարգարիտա Ղազարյան

 

01.07 – 15.07

 

ՆՓԱԿ, 2025