Կարեն Քյուփելյանը աբստրակցիայի ժանրում ստեղծագործող արվեստագետ է։ Նրա ստեղծագործությունները բաժանվում են հիմնական երկու ուղղությունների’ աբստրակտ գեղանկարչության ու հողարվեստի, որոնց հիմքում ընկած է բնության ուսումնասիրությունը։ Կարենն ուսումնասիրում է բնության եւ հողի էներգետիկան եւ տանում պատմական զուգահեռներ։ “Հայկական հողը ոչնչացնում է կայսրությունները” վերնագիրը կրող ցուցահանդեսը արվեստագետի եզրակացությունն է եւ արձագանքը մեր ժամանակներում տեղի ունեցող աշխարհակարգի փոփոխություններին։
Էդգար Ամրոյան, 2022
